Շրջակա միջավայրի նախարարի տեղակալն այցելել է Սյունիքի մարզ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    16%
    17 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    35%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    42%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    63%
    14 կմ/ժ
  • Արարատ 19°C
    22%
    18 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    69%
    11 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    16%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    38%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    16%
    17 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    24%
    17 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալն այցելել է Սյունիքի մարզ

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալն այցելել է Սյունիքի մարզ

«Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակներում շարունակվում է Սյունիքի մարզում գտնվող շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի գլխավորած պատվիրակության և «ՊՏԱԾ-Հայաստան» ծրագրի աշխատանքային խմբի այցը Սյունիքի մարզ. տեղեկացնում են ՇՄ նախարարությունից:

Այցելություններ են իրականացվում մարզում «ՊՏԱԾ-Հայաստան» ծրագրի շրջանակում իրականացվող ծրագրերի տարածքներ: Նախարարի տեղակալը եղել է «Կապանի կանանց ռեսուրս» կենտրոնում, ծանոթացել «Պահպանվող տարածքների աջակցման ծրագրի» կողմից տրված դրամաշնորհի միջոցներով վերազինված, կահավորված և վերանորոգված կարի արտադրամասին։

Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր- Հայաստան» ծրագրի շնորհիվ Կապանն այժմ ունի ժամանակակից կարի արտադրամաս, որի արտադրանքը շուտով ներկայացված կլինի նաև մարզի հագուստի սրահներում։
 

«ՊՏԱԾ-Հայաստան» Կապանի գրասենյակում նախարարի տեղակալը մասնակցել է ուղղակի դրամական մրցանակների տրամադրման միջոցով համայնքների բնակավայրերի կենսապայմանների բարելավմանն ուղղված ծրագրի ֆինանսական մասնակցային մոտեցում (ՖՄՄ) ծրագրի երրորդ ենթափուլի մեկնարկի արարողությանը: ՖՄՄ առաջին և երկրորդ փուլերը արդեն իսկ հաջողությամբ ավարտվել են։ ՖՄՄ առաջին փուլը իրականացվել է 12 թիրախային բնակավայրերում:

Այցի հաջորդ կանգառը «Շիկահող» պետական արգելոցն էր: Շիկահող բնակավայրում հիմնադրվել է հրշեջ-փրկարարական հենակետ, որը սպասարկելու է Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ և Շիշկերտ բնակավայրերը և նրանց հարակից պահպանվող տարածքները։

Ա. Մազմանյանն այցելել է Շիկահող բնակավայրում մշտապես ապրող տնային տնտեսություններից մի քանիսը, որտեղ Շիկահող գյուղի էներգաարդյունավետության բարձրացման նպատակով տեղադրված են արևային ջրատաքացուցիչներ: Գյուղում կա տեղադրված թվով 56 ջրատաքացուցիչ։ Ծրագիրն իրականացվել է «Կանաչ էկոշրջան» բնապահպանական ՀԿ-ի կողմից։

Էներգաարդյունավետության բաղադրիչի բարձրացման բաղադրիչի շրջանակում «Շիկահող» պետական արգելոցի և «Սոսյաց պուրակ» պետական արգելավայի հարակից Շիկահող, Սրաշեն, Ծավ, Ներքին Հանդ թիրախային բնակավայրերի 247 մշտական բնակվող տնային տնտեսություններին տրամադրվել է մինչև 9 քմ եվրո պատուհան, 8 խմ վառելափայտ։ Նշված 4 բնակավայրերին փորձնական տրամադրվել է յուրաքանչյուրին 2-ական էներգախնայող վառարան՝ հասկանալու համար դրանց արդյունավետությունը։ Աժմ ջրատաքացուցիչներ են տեղադրվում նաև Ծավ, Սրաշեն, Ներքին Հանդ բնակավայրերի 147 մշտական տնային տնտեսություններում։

Աշխատանքային այցը Սյունիքի մարզ շարունակվում է:

Թեմայի այլ նորություններ