Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը Սյունիքի մարզում է
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    23%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    40%
    15 կմ/ժ
  • Լոռի 12°C
    37%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    57%
    13 կմ/ժ
  • Արարատ 17°C
    26%
    10 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    76%
    13 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    36%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    23%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    31%
    17 կմ/ժ
  • Արցախ 12°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը Սյունիքի մարզում է

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը Սյունիքի մարզում է

«Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակներում շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը Սյունիքի մարզում է: ՊՏԱԾ-Հ ծրագրի տնօրենի և ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության պատվիրակության մասնակցությամբ նախատեսվում են այցեր ՀՀ Սյունիքի մարզում իրականացվող ծրագրերի տարածքներ:

«Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» վեցամյա ծրագրի նպատակն է Սյունիքի մարզի հարավային հատվածի բնական պաշարների և պահպանվող տարածքների կառավարման , ինչպես նաև հարակից համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը:

Ծրագրի նպատակն է նաև երկարաժամկետ կտրվածքով նպաստել հարավային Կովկասի կենսաբազմազանության պահպանմանը՝ առանց բացասական ազդեցություն թողնելու գյուղական համայքների բնակչության եկամտի և կենսամակարդակի վրա: Ծրագիրն իրականացվում է KfW բանկի ֆինանսավորմամբ, Գերմանական Ֆինանսական Համագործակցության շրջանակներում:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ներքո գործող 3 կառույցների համար /Զանգեզուր Կենսոլորտային Համալիր ՊՈԱԿ, Հայանտառ ՊՈԱԿ-ի Կապանի անտառ-տնտեսություն մասնաճյուղ, Հարավային ջրավազանային տարածքային կառավարման բաժին/ Կապանում քաղաքում վարչական շենք է ձեռք բերվել։ Շենքի վերանորոգման և 3-րդ հարկի նախագծման աշխատանքները այժմ ընթացքի մեջ են։ Նախարարի տեղակալը այցելեց և տեղում դիտարկեց շենքային պայմանները և վերանորոգման ընթացիկ աշխատանքները:

«Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի աշխատակազմի հետ հանդիպում-քննարկման ընթացքում քննարկվեց ծրագրերի կատարման ընթացքը, վեր հանվեցին դրանց սահուն ընթացքին խոչընդոտող խնդիրները: Բարձրացված հարցերը համակարգելու և տեսակավորելու պայմանավորվածություն ձեռք բերվեց: Նախատեսվում են հանդիպումներ անցկացնել առանձնացված հարցերի օրակարգերով, իսկ նախաձեռնողներին՝ հնարավորություն ընձեռել հանդես գալ համապատասխան առաջարկություններով:

Ծրագիրն հիմնականում ընդգրկում է Սյունիքի մարզի հարավային հատվածը՝ թիրախային յոթ Պահպանվող Տարածքներով (մոտ 80,000հա, «Զանգեզուր Կենսոլորտային Համալիր» ՊՈԱԿ-ի կողմից կառավարվող) և անտառային տարածքներով, ինչպես նաև 32 համայնքներով (որպես ՊՏ-ներին հարակից ՊՏԱԾ-Հ ծրագրի թիրախային համայնքներ, տեղակայված Մեղրու, Կապանի, Գորիսի և Սիսիանի տարածաշրջաններում):

Նախարարի տեղակալն ընդգծեց, որ շատ կարևոր է ներկա իրավիճակն ու մարտահրավերները նույնպես ներառել ծրագրերի աշխատանքային օրակարգ։

Հետպատերազմական այս փուլում միջազգային գործընկերների և դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության մեջ առավել առաջնային է այն հանգամանքը, որ բոլոր քայլերը համապատասխանեն հետպատերազմական իրականությանը և իրենց արդյունքներով միտված լինեն Հայաստանում հետպատերազմյան իրավիճակի մեղմմանը:

Թեմայի այլ նորություններ