Շիրակի մարզպետը հույս է հայտնել, որ ՌԴ-ն առաջիկայում կաջակցի Ադրբեջանից գերիների վերադարձին
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    24%
    6 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    33%
    11 կմ/ժ
  • Լոռի 10°C
    92%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    96%
    7 կմ/ժ
  • Արարատ 21°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    77%
    14 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    24%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    79%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    24%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    42%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Շիրակի մարզպետը հույս է հայտնել, որ ՌԴ-ն առաջիկայում կաջակցի Ադրբեջանից գերիների վերադարձին

Շիրակի մարզպետը հույս է հայտնել, որ ՌԴ-ն առաջիկայում կաջակցի Ադրբեջանից գերիների վերադարձին

Աշխատանքային այցով փետրվարի 1-ին Շիրակի մարզում է եղել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Շիրակի մարզպետարանում կայացած հանդիպման ժամանակ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, ողջունելով դեսպանի այցը Գյումրի, կարևորեց հայ-ռուսական սերտ փոխհարաբերությունները:

«Տարին հոբելյանական է՝  նշվում է հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ու այս տարվա շրջանակներում մի շարք միջոցառումներ ենք նախատեսում, որոնցով ավելի կխորացնենք մեր հարաբերությունները: Ես՝ որպես մարզպետ, շահագրգիռ եմ այդ հարաբերությունների խորացման հարցում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Շիրակի մարզպետը՝  տեղեկացնելով, որ իր հանձնարարականով հոբելյանական տարվա շրջանակներում մարզի թանգարաններն արդեն ունեն ռուսական ծրագրեր ու ռուսերեն էքսկուրսիաներ:

Անդրադառնալով հոբելյանական տարվա շրջանակներում նախատեսվող միջոցառումներին՝ Շիրակի մարզպետը նշեց, որ դրանք բազմաբնույթ կլինեն՝ ընդգրկելով մարզի բոլոր համայնքները:

«Նախատեսում ենք, որ կլինեն «Ռուսական օրեր», որի ընթացքում Ռուսական ռազմաբազայում կհայտարարվի Բաց դռների օր, միջոցառումներ կլինեն նաև մարզի այլ համայնքներում»,- նշեց մարզպետը:

«Հատկապես Գյումրին կարևոր  քաղաք է հայ-ռուսական հարաբերությունների առումով՝ ռուսական ռազմաբազայի, սահմանապահ ջոկատի,  գլխավոր հյուպատոսության, Ռուսական Տան առկայությունն արդեն իսկ խոսում են այդ հարաբերությունների մասին: Գյումրիում վերջերս նաև բացվել է ռուսաց լեզվի կրթական կենտրոն, գործում է ռուսական տեղեկատվական կենտրոնը:  Լավ հարաբերություններ կան նաև «Շիրակի» պետական համալսարանի հետ: Մարզային ու քաղաքային իշխանությունների հետ միշտ էլ ջերմ հարաբերություններ ենք ունեցել ու շատ ուրախ եմ, որ այդ հարաբերություններն այդպես էլ շարունակվում են: Վստահ եմ՝ մարզն ու հատկապես Գյումրին ունեն այդ հարաբերությունները զարգացնելու բոլոր հնարավորությունները»,-նշեց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝  կարևորելով նաև Շիրակի և ՌԴ Ուլյանովսկի մարզերի միջև դեռ 2009 թվականին ստեղծված փոխհարաբերությունները: 

Հանդիպման ընթացքում ՌԴ դեսպանը ներկայացրեց նաև այն բոլոր ծրագրերը, որոնք  ՌԴ կողմից իրականացվում են Հայաստանում; «Կարևոր է նաև Հարավկովկասյան երկաթուղու ու ռուսական լոուքոստերների առկայությունն այստեղ: Այնպես որ մարզն ու Գյումրին շատ կարևոր են մեր հարաբերությունների համար»,-հավելեց դեսպանը:

Մարզպետը կարևորեց այս ընթացքում գերիների վերադարձի հարցում ռուսական կողմի ու ընդհանուր առմամբ ռուս խաղաղապահների կատարած կարևոր աշխատանքը: Այս ընթացքում Շիրակի մարզի 29 բնակիչ ռուսական կողմի աջակցությամբ արդեն վերադարձել է Հայաստան: Մարզպետը, դեսպանին փոխանցելով այս պահին Ադրբեջանում գտնվող շիրակցի ևս 33 գերիների ծնողների խնդրանքը,  հույս հայտնեց, որ առաջիկայում ռուսական կողմը կաջակցի նաև նրանց վերադարձին:

Թեմայի այլ նորություններ