Սեպտեմբերի 8-9-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 62 դեպք
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    38%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    62%
    12 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    70%
    14 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    57%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    30%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    40%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    81%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Սեպտեմբերի 8-9-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 62 դեպք

Սեպտեմբերի 8-9-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 62 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 8-9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 62 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 11, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 9-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5, ծեծի, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, զենք-զինամթերքի առգրավման և պատիժն ի կատար ածող հիմնարկի կալանավորվածներին պահելու վայրի կամ ձերբակալվածների պահելու վայրի գործունեությանը խոչընդոտելու՝ 2-ական, բնակարանային գողության, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, սուտ մատնության, ինքնիրավչության և սպանության սպառնալիքի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 9 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 13 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և բնակարանային գողության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Թեմայի այլ նորություններ