Սահմանային իրավիճակն այս պահին կայուն է, բայց պետք չէ զգոնությունը կորցնել. Անդրանիկ Քոչարյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    44%
    24 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    75%
    2 կմ/ժ
  • Լոռի 4°C
    91%
    4 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    80%
    7 կմ/ժ
  • Արարատ 13°C
    35%
    9 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    44%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    44%
    24 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    42%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Սահմանային իրավիճակն այս պահին կայուն է, բայց պետք չէ զգոնությունը կորցնել. Անդրանիկ Քոչարյան

Սահմանային իրավիճակն այս պահին կայուն է, բայց պետք չէ զգոնությունը կորցնել. Անդրանիկ Քոչարյան

Ադրբեջանի վերջին սադրանքներից հետո սահմանային իրավիճակն այս պահին կայուն է: Այս մասին ճեպազրույցում ասաց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Այս պահին սահմանային իրավիճակը կայուն է: Բայց դա չի նշանակում, որ մենք մեր զգոնությունը պետք է կորցնենք»,- ասաց Քոչարյանը:

Նա կարևորեց երկրում ջանքերը մեկտեղելը, որպեսզի հակառակորդը որևէ հնարավորություն չունենա իր գործողություններով ներքին լարվածություն առաջացնել: «Մեր խնդիրն է գործողություններով լինել Զինած ուժերի կողքին, ոչ թե բառերով»,- ասաց պատգամավորը:

Նոյեմբերի 16-ին՝ կեսօրից հետո, Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ հանցավոր կերպով ոտնահարել էր Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ հարձակում գործելով արևելյան սահմանագոտու ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Թեմայի այլ նորություններ