Սա, ըստ էության, գերեվարում չէ, այլ տեղի է ունեցել զինծառայողների առևանգում ՀՀ տարածքից. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    38%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    46%
    15 կմ/ժ
  • Լոռի 6°C
    87%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    82%
    9 կմ/ժ
  • Արարատ 15°C
    29%
    6 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    3 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    38%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    94%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    38%
    2 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    43%
    17 կմ/ժ
  • Արցախ 9°C
    90%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Սա, ըստ էության, գերեվարում չէ, այլ տեղի է ունեցել զինծառայողների առևանգում ՀՀ տարածքից. Փաշինյան

Սա, ըստ էության, գերեվարում չէ, այլ տեղի է ունեցել զինծառայողների առևանգում ՀՀ տարածքից. Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց սահմանային իրավիճակի քննարկմամբ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողների գերեվարմանը՝ նշելով, որ նրանք իրականացնելիս են եղել պետական սահմանի կահավորման և ականապատման աշխատանքներ:

«Ուզում եմ հատուկ ընդգծել, որ այդ աշխատանքներն իրականացվել են՝ զուգորդվելով զգուշացնող նշանների տեղադրմամբ: Այիսինք՝ դրանք արվել են ոչ թե դիվերսիոն նպատակով, այլ ականապատում է իրականացվել՝ զուգահեռաբար տեղադրվել են զգուշացնող նշաններ՝ տարածքի ականապատ լինելու վերաբերյալ: Այս գործողություններն իրականացվել են մեր սահմանի պաշտպանության մակարդակը բարձրացնելու նպատակով:

Իհարկե, հետագայում եղել է տեղեկություն, որ մեր զինվորները գերեվարվել են: Հանգամանքները պետք է պարզվեն, բայց մի բան հստակ է, դա, ըստ էության, գերեվարում չէ, այլ տեղի է ունեցել մեր զինծառայողների առևանգում ՀՀ տարածքից»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ տեղի ունեցող գործընթացները բացարձակապես անընդունելի են, և այս կարգի գործընթացները տեղի են ունենում այն պատճառով, որ ոմանք ուզում են այնպես անել, որ մենք համակերպվենք մեր տարածքում ադրբեջանական ուժերի ներկայության հետ, ինչը տեղի ունենալ չի կարող:

«Պետք է արձանագրել, որ 6 զինծառայողները ունեցել են ինժեներական խնդիր, սահմանի կահավորման խնդիր, որը շարունակաբար տեղի է ունենում սահմանի երկայնքով և պետք է տեղի ունենա: Շատ կարևոր եմ համարում ընդգծել, որ հարցն ամենևին չպեստք է օգտագործվի ներքաղաքական նպատակներով: Պետք է դատապարտել այս իրավիճակը բանակի և զինված ուժերի դեմ օգտագործելու բոլոր փորձերը, որովհետև զինծառայողներն ու բանակը կատարում են Հայաստանի սահմանները պահպանելու, պաշտպանելու իրենց գործառույթը:

Միանշանակ է, որ արդեն վերջին օրերին տեղի ունեցող միջադեպերն արձանագրում են, որ սա ամենևին սովորական իրադրություն չէ, ինչպես փորձ է արվում ներկայացնել Ադրբեջանի իշխանությունների կողմից: Սա Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ուղղակի սպառնացող վտանգ է, որը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է, և սա այն պարագան է, երբ ՀՀ-ն պետք է օգտագործի բոլոր, այդ թվում՝ միջազգային լծակները իրադրությունը շտկելու և կարգավորելու համար: Եվ մենք դրա համար անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկելու ենք»,- նշեց Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ հանրությունն այսօր առավել ևս պետք է համախմբված լինի բանակի ու պետական ինստիտուտների շուրջ, որպեսզի այս իրադրությունը հետևողական ու հանգիստ հաղթահարենք:

«Պետք է հակառակորդի երկու նպատակներն արձանագրել ու կառավարել: Նպատակներից մեկն այն է, որ տարբերակ կա իրրադրությունը զարգացնելու այնպես, որ իրենց զինված ուժերի ներկայությունը մեր տարածքում դիտվի որպես ինքնին ենթադրվող և սովորական բան: Երկրորդ սցենարի մասին մի քանի անգամ խոսել եմ՝ հրահրել ռազմական բախում՝ իրադրությունը վերահսողությունից դուրս բերելու նպատակով»,- նշեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ այս երկու նպատակներից որևէ մեկին տուրք չպետք է տալ:

Թեմայի այլ նորություններ