Ռուսաստանը մեծացնում է Սյունիքի սահմանապահների թիվը. Հայաստանում ՌԴ դեսպան
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    41%
    22 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    6 կմ/ժ
  • Լոռի 4°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    35%
    11 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    41%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    41%
    22 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ռուսաստանը մեծացնում է Սյունիքի սահմանապահների թիվը. Հայաստանում ՌԴ դեսպան

Ռուսաստանը մեծացնում է Սյունիքի սահմանապահների թիվը. Հայաստանում ՌԴ դեսպան

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ, տեղեկացրել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը:

Կողմերը քննարկել են իրավիճակը Սյունիքում, այդ թվում՝ սահմանամերձ շրջաններում: Դիվանագիտական ​​առաքելության ղեկավարը նշել է. «Ռուսաստանն իր դաշնակցային պարտավորությունների կատարման շրջանակներում զգալի ներդրում է կատարում եղբայրական Հայաստանի անվտանգության ապահովման գործում: Մասնավորապես, ավելացել է Ռուսաստանի սահմանապահ զորքերի թիվը, նրանց գործունեությունն ապահովելու համար հատկացվել են զգալի նյութական, տեխնիկական և ֆինանսական միջոցներ»:

Մարզպետը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը և նրա ղեկավարությանը՝ 2020-ի աշնանը արյունահեղությունը դադարեցնելու և հակամարտությունից հետո վերականգնմանն ուղղված անգնահատելի ներդրման համար: Պողոսյանը բարձր է գնահատել տարածաշրջանում ռուս սահմանապահների ծառայությունը:

Զրույցի ընթացքում քննարկվել են Սյունիքի մարզի և Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների միջև համագործակցության ներկա վիճակն ու ընդլայնումը, ինչպես նաև Սյունիքի սոցիալ-տնտեսական զարգացման արդի խնդիրները: Դեսպանը հավաստիացրել է, որ Ռուսաստանը շարունակելու է աջակցել տարածաշրջանի տնտեսական ներուժին, ներառյալ՝ զբոսաշրջության ոլորտում:

Այս համատեքստում Կոպիրկինը նշել է, որ տեսանելի է ռուսական կապիտալի ներկայությունը, ինչպես նաև Ռուսաստանի կողմից այն ծրագրերի ֆինանսավորումը, որոնք իրականացվում են ՄԱԿ-ի կառույցների միջոցով և ուղղված են բնակչության տարբեր խմբերի ու տնտեսության ճյուղերի աջակցմանը:

Դեսպանը նաև շնորհավորել է մարզպետին «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի մեկնարկի կապակցությամբ, որի ընթացքում, ինչպես սպասվում է, Կապանում տեղի կունենան մի շարք խոշոր միջոցառումներ:

Թեմայի այլ նորություններ