Ռուսական ռազմական գործողություններ Ուկրաինայում, օր 20 (թարմացվող առցանց լուսաբանում)
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    41%
    19 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    75%
    6 կմ/ժ
  • Լոռի 5°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    33%
    12 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    4 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    41%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    41%
    19 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ռուսական ռազմական գործողություններ Ուկրաինայում, օր 20 (թարմացվող առցանց լուսաբանում)

Ռուսական ռազմական գործողություններ Ուկրաինայում, օր 20 (թարմացվող առցանց լուսաբանում)

13:37

ԵՄ-ից անմիջապես հետո Մեծ Բրիտանիան ևս արգելել է շքեղության ապրանքներ արտահանել Ռուսաստան, ինչպես նաև չեղարկել ՌԴ-ից և Բելառուսից հարյուրավոր ապրանքատեսակների համար առավել բարենպաստության ռեժիմը։

13:29

Մարտի 15-ից՝ 20։00-ից մինչև մարտի 17-ը՝ ժամը 7:00-ն Կիևում պարետային ժամ է հայտարարվում։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։  Այսպիսի որոշում է կայացրել քաղաքի զինվորական ղեկավարությունը։ «Քաղաքում առանց հատուկ թույլտվության տեղաշարժն արգելվում է։ Դուրս գալ կարելի է միայն ապաստարան հասնելու համար»,- հայտնել է Կլիչկոն։

13:27

Կիևում մարտի 15-ին, ժամը 20:00-ից մինչև մարտի 17-ը, ժամը 07:00-ն մտցվել է պարետային ժամ։ Այդ մասին հայտարարել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

«Այսօր բարդ և վտանգավոր պահ է։ Դուրս գա կարելի է միայն թաքստոց հասնելու համար։ Այդ իսկ պատճառով բոլոր կիևցիներին խնդրում եմ պատրաստվել նրան, որ երկու օր ստիպված կլինեն մնալ տանը, կամ էլ, տագնապի ազդանշանի պարագայում՝ թաքստոցներում»,- հայտնել է Կլիչկոն։

13:21

Դնեպրոպետրովսկի մարզային վարչակազմի ղեկավար Վալենտին Ռեզնիչենկոն հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը հարվածել են Դնեպրի օդանավակայանին։ Թռիչքուղին ավերվել է, վնասվել է նաև տերմինալը։

13:16

РИА Новости-ն, հղում անելով իր աղբյուրին, հայտնում է, որ Լիբանանում սկսել են ձևավորել կամավորների խմբեր, որոնք Ռուսաստանի կողմից ցանկանում են մասնակցել Ուկրաինայում մարտական գործողություններին։

12:53

Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթի մասին։ Նոր պատժամիջոցները ներառում են.

  • Ռազմական արդյունաբերական համալիրի մեջ մտնող տնտեսության տարբեր հատվածների որոշակի ռուսական պետական ձեռնարկությունների հետ ցանկացած գործարքի ամբողջական արգելք:
  • Պողպատե արտադրատեսակների ներմուծման արգելք, որը Ռուսաստանին կզրկի մոտ 3,3 մլրդ եվրոյի արտահանման հասույթից:
  • Ռուսական էներգետիկ հատվածում նոր ներդրումների վրա արգելք, բացառությամբ ատոմային էներգետիկայի։
  • Ինչպես ֆիզիկական, այնպեսլ է իրավաբանական անձնանց նկատմամբ պատժամիջոցների ցանկի ընդլայնում։ Ապատեղեկատվությամբ տարածմանը մասնակից ընկերությունների ցանկի կազմում։
  • Ռուսաստան շքեղության ապրանքների արտահանման արգելք։
  • Կարգելվի եվրոպական վարկանիշային գործակալություններին ծառայություններ մատուցել Ռուսաստանին և ռուսական ընկերություններին, ինչն էլ ավելի կդժվարացնի հասանելիությունը ԵՄ շուկային։ 

Բացի այդ, Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Մեծ յոթնյակի կողմից ավելի վաղ ընդունված առևտրում Ռուսաստանի առավել բարենպաստության ռեժիմի չեղարկումը։

12:42

Այսօր Կիև են ժամանելու Լեհաստանի, Չեխիայի և Սլովենիայի վարչապետերը։ Այցելության ծրագրում են Ուկրաինայի նախագահի և վարչապետի հետ հանդիպումները։

12։36

Լեհաստանի, Չեխիայի, Սլովենիայի վարչապետերը՝ որպես Եվրոպական խորհրդի ներկայացուցիչներ, մեկնում են Կիև՝ հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին և վարչապետ Դենիս Շմիհալին։ Այցի նպատակն է հաստատել ողջ Եվրամիության միանշանակ աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու անկախությանը, ինչպես նաև աջակցության լայն փաթեթ ներկայացնել Ուկրաինային և ուկրաինացիներին։ [Լեհաստանի նախարարների աշխատակազմ]

12:32

«Укрзализныця»-ն սկսում է ռուսական վագոնների ազգայնացման գործընթաց, որոնք գտնվում են Ուկրաինայում։ «Украина Сегодня»-ն գրում է, որ խոսքը ավելի քան 3000 վագոնների մասին է։

12:25

Արտյոմ Ձյուբան խնդրել է իրեն չհրավիրել Ռուսաստանի հավաքական, քանի որ Ուկրաինայում ապրող բարեկամներ ունի։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը։

12:23

Խարկովում և Խարկովի մարզում նախորդ գիշեր շարունակվել են հարվածները։ Փոխանցվում է առնվազն 7 զոհի մասին։

12:20

Բրատսկի քաղաքապետ Սերգեյ Սերեբրեննիկովը հայտարարել է, որ Ուկրաինայում զոհվել են քաղաքի երեք բնակիչներ։ Նրանցից մեկը եղել է ընդամենը 18 տարեկան։

12:17

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնագիրը կարող է կնքվել մեկ կամ երկու շաբաթվա ընթացքում, ծայրահեղ դեպքում՝ մայիսին։ 

12:14

Լրատվամիջոցները մի քանի օր շարունակ հետևում էին Ռոման Աբրամովիչի անձնական ինքնաթիռի տեղաշարժին։ Նախօրեին տեղեկություններ էին ստացվել, որ այն վայրէջք է կատարել Թել Ավիվում։ Այսօր էլ գրում են, որ ինքնաթիռը ժամանել է Մոսկվա։ Հավանաբար, ինքնաթիռում եղել է նաև ռուսաստանցի միլիարդատերը։

12:11

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը նոր տվյալներ է հրապարակել ռուսական կորուստների վերաբերյալ։

Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ փետրվարի 24-ից մարտի 15-ը ռուսական զինուժի անձնակազմի կորուստները կազմել են 13,5 հազար։ Մինչ այդ, մի քանի օր շարունակ Ուկրաինայի ԳՇ-ն հայտնում էր, որ ռուսական զորքերը կորցրել են ավելի քան 12 հազար զինվորականի։

Ներկայումս ՌԴ ՊՆ-ն միայն մեկ անգամ է հայտարարել իր զոհերի մասին։ Մարտի 2-ին տարածված հաղորդագրւթյան մեջ նշվում էր, որ Ուկրաինայում մարտական գործողությունների ժամանակ զոհվել է 498 ռուսաստանցի զինծառայողներ։ Այդ ժամանակ ՌԴ ՊՆ-ն նշում էր, որ ուկրաինական կողմն ունի 2870 զոհ։

Ուկրաինայի ՊՆ-ն ևս չի հրապարակում իր զոհերի մասին տվյալները։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտի 12-ին հայտարարել էր, որ Ուկրաինան ունի մոտ 1400 զոհված զինծառայող։

12:07

Ռուսական առաջին ալիքի լրատվական ծրագրի խմբագիր Մարիա Օվսյանիկովայի նկատմամբ, որը նախօրերին «Ոչ պատերազմին» պաստառով մտել էր ուղիղ եթեր, կարող է քրեական գործ հարուցվել։ Թե որտեղ է հիմա Օվսյանիկովան, հայտնի չէ։

12:05

НТВ-ի հաղորդավար Լիլիա Գիլդեևան, որն այդ հեռուստաընկերությունում աշխատել է 2006 թվականից, հեռացել է Ռուսաստանից և արտասահմանից գրել աշխատանքից ազատման դիմում։

«Սկզբում հեռացա, վախենալով, որ հենց այնպես չեն թողնի, այնուհետ գրեցի ազատման դիմում»,- Varlamov News-ին պատմել է Գիլդեևան։

12:03

Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշուկը հայտարարել է, որ մարտի 15-ին նախատեսվում է խաղաղ բնակիչների տարհանում հումանիտար 9 միջանցքներով։

12:00

Ինչ է կատարվել մարտի 15-ի գիշերը` հակիրճ.

  • Ուկրաինայի ԳՇ-ն հայտարարել է, որ ռազմաճակատում էական փոփոխություններ չկան։
  • Շարունակվում է Ուկրաինայի քաղաքների ուղղությամբ հարվածները։ Կիևում, ամենայն հավանականությամբ, խոցված հրթիռի բեկորներից այրվել է տասը և տասնվեց հարկանի բնակելի շենք, վնասվել է նաև երկհարկանի մի տուն։
  • Շրջափակված Մարիուպոլում, ըստ տեղական իշխանությունների, զոհվել է առնվազն 2357 մարդ։
  • ԱՄՆ-ն և Ճապոնիան ընդլայնել են իրենց պատժամիջոցների ցանկերը։ Մեծ Բրիտանիան պատրաստվում է հայտարարել մեծ ընդլայնման մասին։
  • Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է հարկային արմատական բարեփոխումների մասին։ ԱԱՀ-ն և շահութահարկը փոխարինվում են ընդամենը 2 % հարկով, իսկ փոքր բիզնեսի համար հարկերը կդառնան կամավոր։
  • ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ ամբողջությամբ իր վերահսկողության տակ է անցել Խերսոնի մարզը։

11։52

ՌԴ զինված ուժերը ամբողջական վերահսկողություն են հաստատել Խերոսնի շրջանում։ Այս մասին այսօր՝ ասուլիսի ընթացքում, հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ Նրա խոսքով Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության զորքերի խմբավորումը, շարունակելով հարձակողական գործողությունները, ճեղքել է ուկրաինացիների պաշտպանությունը և վերահսկողության տակ է վերցրել Պանտելեյմոնովկա բնակավայրը։

11։17

Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը պնդում է, որ ՆԱՏՕ երկրների օդային տարածքում ռուսական ԱԹՍ-ներ են հայտնվել։  «Ռազմաօդային ուժերի ռադիոլոկացիոն օբյեկտներն արձանագրել են, որ ռուսական «Форпост» տեսակի անօդաչու թռչող սարքը Լեհաստանի ուղղությամբ հատել է Ուկրաինայի պետական   սահմանը»,- ասված է հրամանատարության հաղորդագրությունում։

11։12

ՌԴ զինված ուժերը ամբողջությամբ վերահսկողության տակ են վերցրել Խերսոնի շրջանի ողջ տարածքը։ [ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկով] |tass.ru|

11։10

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը կարծիք է հայտնել, որ հնարավոր է՝ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագիր ձեռք բերվի ամենաուշը մայիսին։ Նա նշել է, որ խաղաղության պայմանագիրը ենթադրում է զորքերի դուրսբերում։ |ria.ru|

10։38- Ըստ Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբի՝ ճակատներում էական փոփոխություններ չկան։ Ուկրաինայի քաղաքների գնդակոծությունները շարունակվում են. Կիևում այրվել է տասը հարկանի շենք և վնասվել՝ երկհարկանի տուն։ Պաշարված Մարիուպոլում, ըստ քաղաքային խորհրդի հաշվարկների, արդեն մահացել է առնվազն 2357 մարդ։

10։28

Ռուս զինվորականների ռազմական հանցագործությունների պատասխանատվությունն անխուսափելի է։ Ուկրաինայի քաղաքներում կանխամտածված հումանիտար աղետի պատասխանատվությունն անխուսափելի է։ Ամբողջ աշխարհը տեսնում է, թե ինչ է կատարվում Մարիուպոլում, Խարկովում, Չեռնիգովում, Սումիում, Օխտիրկայում, Հոստոմելում, Իրպինում և Ուկրաինայի մյուս բոլոր քաղաքներում։ Այս մասին, ինչպես փոխանցում է Ukrinform-ը, իր տեսաուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

00։42

ՌԴ Առաջին ալիքի «Время» լրատվական ծրագրի ժամանակ ստուդիա է ներխուժել Առաջին ալիքի աշխատակիցը՝ Մարինա Օվսյաննիկովան՝ ձեռքին հակապատերազմյան պաստառ։ Պաստառի վրա գրված է եղել հետևյալը․ «Ոչ պատերազմին․ դադարեցրեք պատերազմը, մի հավատացեք քարոզչությանը, այստեղ ձեզ ստում են»: Առաջին ալիքից հայտնել են, որ միջադեպի կապակցությամբ հետաքննություն է սկսվել, իսկ Մարինա Օվսյաննիկովան գտնվում է ոստիկանության բաժնմունքում։ Նրան, նախնական տվյալներով սպասվում է կարգապահական տույժ։

Թեմայի այլ նորություններ