Ռուս զինվորականները ոչնչացրել են Ուկրաինայից ներխուժած հինգ դիվերսանտ և ուկրաինական երկու ՀՄՄ
▲ Դեպի վեր
  • Երեվան 6°C
    76%
    4 կմ/ժ
  • Շիրակ -1°C
    80%
    2 կմ/ժ
  • Լոռի 2°C
    57%
    9 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    82%
    10 կմ/ժ
  • Արարատ 7°C
    52%
    7 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    93%
    3 կմ/ժ
  • Արմավիր 7°C
    76%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք -2°C
    64%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 5°C
    76%
    4 կմ/ժ
  • Կոտայք 3°C
    52%
    10 կմ/ժ
  • Արցախ 8°C
    93%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ռուս զինվորականները ոչնչացրել են Ուկրաինայից ներխուժած հինգ դիվերսանտ և ուկրաինական երկու ՀՄՄ

Ռուս զինվորականները ոչնչացրել են Ուկրաինայից ներխուժած հինգ դիվերսանտ և ուկրաինական երկու ՀՄՄ

Ռուս զինվորականներն ու սահմանապահները կանխել են Ուկրաինայի տարածքից մի խումբ դիվերսանտների կողմից պետական ​​սահմանի խախտումը, RIAnovosti-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

«Հարավային ռազմական օկրուգի ստորաբաժանումը Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ջոկատի հետ միասին կանխել է դիվերսիոն-հետախուզական խմբի կողմից Ուկրաինայի տարածքից Ռուսաստանի պետական ​​սահմանի խախտումը»,- նշել են նրանք։

Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան 06։00-ի սահմաններում Ռոստովի մարզի Միտյակինսկայա գյուղի մոտ։

Ինչպես հավելել են գերատեսչությունում, փոխհրաձգության ժամանակ Ուկրաինայի զինված ուժերի երկու հետևակի մարտական ​​մեքենաներ մտել են Ռուսաստանի տարածք՝ դիվերսանտներին տարհանելու համար։ Երկու ՀՄՄ-ն էլ ոչնչացվել են: Դիվերսիոն խմբավորման հինգ անդամ զոհվել են, ռուս զինվորականների կողմից զոհեր չկան։

Թեմայի այլ նորություններ