ՌԴ ԶՈՒ ավելի քան 1500 տանկիստ մարտական հրաձգության վարժանքներ են անցկացնում, այդ թվում` ՀՀ-ում
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 12°C
    59%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    79%
    10 կմ/ժ
  • Արարատ 16°C
    33%
    3 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    69%
    11 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    57%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 13°C
    73%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՌԴ ԶՈՒ ավելի քան 1500 տանկիստ մարտական հրաձգության վարժանքներ են անցկացնում, այդ թվում` ՀՀ-ում

ՌԴ ԶՈՒ ավելի քան 1500 տանկիստ մարտական հրաձգության վարժանքներ են անցկացնում, այդ թվում` ՀՀ-ում

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի  Հարավային ռազմական շրջանի ավելի քան 1500 տանկիստ  մարտական հրաձգության վարժանքներ են անցկացնում Հայաստանի ՌԴ ռազմաբազայի, ինչպես նաև Հարավային Օսիայի, Ղրիմի, Դաղստանի, Ադըղեայի, Ինգուշիայի և այլ տասնյակ զորամասերի զորավարժարաններում: Այս մասին հայտնում է Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:

Տանկիստները կրակային խնդիրները կատարում են մարտավարական խմբերում, որոնք նախատեսված են հակառակորդի պաշտպանության ճեղքման և հաջող հարձակման զարգացման համար: Բացի այդ, տանկիստները կատարելագործել են թիրախների խոցման հմտությունները փակ կրակային դիրքերից մինչև 6 կմ հեռավորության վրա:

Տանկային մեխանիկ-վարորդները տանկերի վարելու վարժանքներ են կատարել «Տանկային բիաթլոն» դաշտային մրցույթի ընտրական փուլի շրջանակներում:

Տանկային ստորաբաժանումները օրվա ցերեկային և գիշերային ժամերին մարտ վարելու և պաշտպանական մարտավարություն են մշակում:

Զորամասերի տանկային դասակների մարտական ներդաշնակեցումը կշարունակվի մինչև 2022 թվականի փետրվար:

Թեմայի այլ նորություններ