Ռազմական գործողությունների պատճառով Հայաստան է տեղափոխվել Ուկրաինայի շուրջ 4000 քաղաքացի․ Ուկրաինայի դեսպանատուն
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    44%
    24 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    75%
    2 կմ/ժ
  • Լոռի 4°C
    91%
    4 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    80%
    7 կմ/ժ
  • Արարատ 13°C
    35%
    9 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    44%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    44%
    24 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    42%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ռազմական գործողությունների պատճառով Հայաստան է տեղափոխվել Ուկրաինայի շուրջ 4000 քաղաքացի․ Ուկրաինայի դեսպանատուն

Ռազմական գործողությունների պատճառով Հայաստան է տեղափոխվել Ուկրաինայի շուրջ 4000 քաղաքացի․ Ուկրաինայի դեսպանատուն

Ռուս–ուկրաինական հակամարտության սրման օրվանից՝ փետրվարի 24-ից Հայաստան է տեղափոխվել Ուկրաինայի շուրջ 4000 քաղաքացի՝ հայտարարել է Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը։

Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան տվյալներով՝ Հայաստան տեղափոխված Ուկրաինայի քաղաքացիները հիմնականում ազգությամբ հայեր են, կան, իհարկե, նաև ազգությամբ ուկրաինացիներ՝ ասել է Դենիս Ավտոնոմովը։

«Հայաստանում Ուկրիանայի դեսպանատունը փորձում է իր հնարավորությունների սահմանում օգնել Հայաստան եկած մեր հայրենակիցներին։ Մեր ունեցած տվյալներով՝ պատերազմի 3 շաբաթների ընթացքում Հայաստանի սահմանը հատել է Ուկրաինայի շուրջ 4000 քաղաքացի։ Նրանց մեծ մասը ազգությամբ հայեր են, և, որպես կանոն, Հայաստաում ունեն հարազատներ, բարեկամներ և հազվադեպ են օգնության համար դիմում դեսպանատանը», – ասել է Դենիս Ավտոնոմովը։

« Այս պահին մենք Ուկրաինայի քաղաքացիներին օգնում ենք լուծել հիմնականում փաստաթղթային հարցերը։ Դժվարություններ ունենք միայն փախստականերին աշխատանքի տեղավորելու հարցում»,– նշել է դիվանագետը։

Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը շեշտել է, որ դեսպանատուն դիմում են նաև տեղի հայեր, որոնք իրենց օգնությունն ու հաճախ նաև կացարաններն են առաջարկում Ուկրաինայից տեղահանվածների համար։

Նախօրենին ՄԱԿ–ի փախստականների հարցերով գործակալությունը հայտնել էր, որ Ուկրաինայի փախստականների թիվը անցել է 3 միլիոնը։

Թեմայի այլ նորություններ