Ռազմական բյուջեի կրճատման հարց Կառավարությունում չի քննարկվում եւ չի նախատեսվում քննարկել. Մհեր Գրիգորյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    21%
    15 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    33%
    20 կմ/ժ
  • Լոռի 12°C
    56%
    15 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    56%
    8 կմ/ժ
  • Արարատ 21°C
    27%
    18 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    70%
    8 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    24%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    58%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    24%
    19 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    28%
    17 կմ/ժ
  • Արցախ 13°C
    82%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26432
  • Դոլար = 388.09

Ռազմական բյուջեի կրճատման հարց Կառավարությունում չի քննարկվում եւ չի նախատեսվում քննարկել. Մհեր Գրիգորյան

Ռազմական բյուջեի կրճատման հարց Կառավարությունում չի քննարկվում եւ չի նախատեսվում քննարկել. Մհեր Գրիգորյան

Ռազմական բյուջեի կրճատման հարց Կառավարությունում չի քննարկվում եւ չի նախատեսվում քննարկել: «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Մի քանի օր է՝ մամուլում տեղեկություններ են տարածվում, թե Կառավարությունը որոշել է կրճատել ռազմական բյուջեն եւ նման քննարկում է արդեն եղել: ՀԺ-ն Գրիգորյանից հետաքրքրվել էր, թե որքանո՞վ է իրականությանը համապատասխանում այդ տեղեկությունը եւ թե արդյո՞ք նման քննարկում եղել է:

«Մենք այս պահին քննարկում ենք բացառապես բյուջետային ծախսերի արդյունավետության բարձրացման հետ կապված հարցեր, որոնց մասով տրվելիք լուծումների արդյունքում որոշ ծրագրերի գծով ծախսերը կավելանան, իսկ որոշների գծով կնվազեն»,- նշեց Գրիգորյանը:

Բացի այդ փոխվարչապետն ընդգծեց, որ պաշտպանության ոլորտը, բնականաբար, եղել եւ շարունակում է մնալ Կառավարության առաջնահերթությունը եւ բյուջետային ծախսերի արդյունավետության բարձրացման գործընթացները միայն կնպաստեն ոլորտի ամրապնդմանը:

Թեմայի այլ նորություններ