Ռազմագերիներն առևտրի առարկա չեն. Սոնա Ղազարյանի ելույթը ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    61%
    4 կմ/ժ
  • Լոռի 12°C
    59%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    79%
    10 կմ/ժ
  • Արարատ 16°C
    33%
    3 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    69%
    12 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    41%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    57%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    41%
    9 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 13°C
    75%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ռազմագերիներն առևտրի առարկա չեն. Սոնա Ղազարյանի ելույթը ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը հունվարի 24-28-ն առցանց ձևաչափով մասնակցել է ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի առաջին մասի աշխատանքներին և ելույթ է ունեցել:

Պատգամավորը մասնավորապես նշել է.

«Դուստրս ծնվել է անցյալ տարի՝ համաշխարհային համաճարակի և Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի ժամանակ: Եթե անկեղծ լինեմ, ես երբեք չէի հավատա, որ այս իրավիճակում կարող էի հայտնվել: Աղջիկս արդեն մեկ տարեկան է: Արդեն մեկ տարի է, ինչ ստորագրվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ հայտարարությունը, բայց մեր հայ եղբայրները որպես ռազմագերիներ անօրինական ձևով դեռևս պահվում են Ադրբեջանում:

Մեկ տարի է, բայց իրավիճակը հեռու է նորմալ լինելուց: Եվս մեկ անգամ պետք է մեջբերեմ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ընդունված բանաձևը: Հարգելի՛ գործընկերներ, մեր ընդունած բանաձևի անվանումն է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության մարդասիրական հետևանքները», որում զեկուցողը հստակ նշում է գերության մեջ գտնվող 31 անձանց գործերի մասին:

Զեկուցողին ցուցադրվել են տեսանյութեր, լուսանկարներ և տեղեկություններ նրանց ձերբակալման վայրի և հանգամանքների ու նրանց ինքնության վերաբերյալ: Բռնի անհետացման 31 դեպք: Եղբայրներիս ապօրինի պահելու 31 դեպք: Այս տեղեկությունը հասանելի է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանին:

Ես իսկապես հավատում եմ, որ Եվրոպայի խորհուրդը՝ որպես ինստիտուցիոնալ կառույց, անում է հնարավորը մարդու իրավունքների համար և շարունակաբար կաշխատի իմ եղբայրներին Հայաստան վերադարձնելու համար:

Ռազմագերիներն առևտրի առարկա չեն, ինչպես ոմանք խորհուրդ կտան պարոն Ալիևին: Եղբայրներս մարդիկ են, որոնց իրավունքները տևական ժամանակ է՝ ոտնահարվում են»:

Թեմայի այլ նորություններ