Քննություն է տարվում Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերված տղամարդու մահվան հանգամանքները պարզելու համար. ՔԿ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    33%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    39%
    4 կմ/ժ
  • Լոռի 11°C
    34%
    14 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    59%
    15 կմ/ժ
  • Արարատ 15°C
    29%
    14 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    87%
    11 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    31%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    33%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    33%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    84%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Քննություն է տարվում Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերված տղամարդու մահվան հանգամանքները պարզելու համար. ՔԿ

Քննություն է տարվում Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերված տղամարդու մահվան հանգամանքները պարզելու համար. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում 34-ամյա տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեի լրատվական բաժինը:

2022թ. փետրվարի 14-ին՝ ժամը 22:20-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ իր եղբայրը՝ ծնված 1987թ., տանից դուրս է եկել, և նրա վերաբերյալ որևէ տեղեկություն չկա:

ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաջորդ օրը՝ ժամը 11:00-ին, Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերել է հիշյալ տղամարդու դին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը):

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

 
 
Կատարվում է նախաքննություն:

Թեմայի այլ նորություններ