Քննչական կոմիտեն պարզում է Գեղաշեն գյուղում տեղի ունեցած սպանության հանգամանքները
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    44%
    24 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    75%
    2 կմ/ժ
  • Լոռի 4°C
    91%
    4 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    80%
    7 կմ/ժ
  • Արարատ 13°C
    35%
    9 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    44%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    44%
    24 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    42%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Քննչական կոմիտեն պարզում է Գեղաշեն գյուղում տեղի ունեցած սպանության հանգամանքները

2021թ. հունիսի 15-ին՝ ժամը 23:00-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի, որովայնի կտրած-ծակած բազմաթիվ վերքեր, պրոֆուզ արյունահոսություն հեմոռագիկ շոկ չորրորդ աստիճան, գիտակցության բացակայություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Գեղաշեն գյուղի 41-ամյա բնակիչ, ով վիրահատարանում մահացել է: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն: «Կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2021թ. հունիսի 15-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Գեղաշեն գյուղում գտնվող «Լույս Գերեզման» կոչվող սրբատեղիում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 41-ամյա տղամարդուն դանակով հարվածներ է հասցրել Կամարիս գյուղի 35-ամյա բնակիչը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել են արնանման հետքեր, տղամարդու հագուստներ, այլ իրեր ու առարկաներ: Հարցաքննվել են բազմաթիվ վկաներ: Հանցագործության գործիք հանդիսացող դանակն առգրավվել է: Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Թեմայի այլ նորություններ