Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Մեծ Այրում համայնքի ղեկավարին և նրա եղբորը
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    36%
    0 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    37%
    11 կմ/ժ
  • Լոռի 6°C
    87%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    84%
    6 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    6 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    3 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    34%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    94%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    34%
    2 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    40%
    15 կմ/ժ
  • Արցախ 9°C
    90%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Մեծ Այրում համայնքի ղեկավարին և նրա եղբորը

Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Մեծ Այրում համայնքի ղեկավարին և նրա եղբորը

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հայտնում է, որ պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, փաստաթղթեր կեղծելու և խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ քննված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Լոռու մարզի Մեծ Այրում համայնքի ղեկավարին և նրա եղբորը: Ներկայացնում ենք ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը.

«ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի բաժնում՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, փաստաթղթեր կեղծելու և խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ քննված քրեական գործով պարզվել և հիմնավորվել է, որ Լոռու մարզի Մեծ Այրում համայնքի ղեկավարը, 2012-2017թթ. ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, հաստատապես իմանալով, որ եղբոր ընտանիքը որպես նպաստառու հաշվառված է անապահովության գնահատման համակարգում, և նրան համայնքապետարանում աշխատանքի ընդունելու պարագայում վերջինիս ընտանիքը կզրկվի ընտանեկան նպաստ ստանալու իրավունքից, պայմանավորվածություն է ձեռք բերել իր անմիջական ենթակա, նույն համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի և նրա եղբոր հետ, որից հետո իր եղբոր փոխարեն վերջինիս ձևականորեն ձևակերպել է վարորդի պաշտոնում:

Այնուհետև համայնքի ղեկավարը կազմել և իր ստորագրությամբ ու գյուղապետարանի կնիքով վավերացրել է վճարման կեղծ հանձնարարագրեր, որոնցում կեղծ տեղեկություններ են մտցվել, թե, իբր, քարտուղարի եղբայրն է իրականում հաճախել աշխատանքի, կատարել վարորդի պարտականությունները և իր կատարած աշխատանքի դիմաց ենթակա է վարձատրման:

Համայնքի ղեկավարի եղբայրն իր հերթին, 2012-2016թթ. ընկած ժամանակահատվածում, փաստացի կատարելով վարորդի պարտականությունները, Լոռու մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն ներկայացված ամենամյա դիմում-հայտարարագրերում կեղծ տեղեկություններ է մտցրել, թե, իբր, չունի այլ եկամուտներ և խաբեության եղանակով, խարդախությամբ հափշտակել 1.706.000 ՀՀ դրամ նպաստի գումար՝ պետությանը պատճառելով էական վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու, իսկ վերջինիս եղբորը՝ փաստաթղթեր կեղծելու և խոշոր չափերով խարդախություն կատարելու համար:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան»:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ