Մարտի 11-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքային քննարկումը, որի ժամանակ «Հայաստանի Հանրապետությունում ինտերնետ կառավարման հանձնաժողով» միջգերատեսչական խմբի և «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկվել են համացանցում ատելության խոսքի դեմ պայքարի և վիրտուալ տիրույթի ինքնակարգավորման հնարավորությունները: