Քերոլայն Քոքսի հետ առցանց հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակին
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    44%
    4 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    70%
    2 կմ/ժ
  • Լոռի 10°C
    60%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    79%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    35%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    71%
    10 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    44%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    71%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    44%
    4 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    5 կմ/ժ
  • Արցախ 12°C
    75%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Քերոլայն Քոքսի հետ առցանց հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակին

Քերոլայն Քոքսի հետ առցանց հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակին

Արցախի Հանրապետության Պետական նախարար Արտակ Բեգլարյանի, Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի և Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի մասնակցությամբ օգոստոսի 20-ին տեղի է ունեցել առցանց քննարկում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի և Մարդասիրական օգնության բարեգործական կազմակերպության (HART-Humanitarian Aid Relief Trust) անդամների հետ՝ տեղեկացրել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Առցանց հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակին և Արցախի կառավարության ու միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող հումանիտար միջոցառումներին, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության իրավիճակին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքների վերականգմանը։

Արցախի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտել Բարոնուհի Քոքսին և նրա թիմին Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում ներդրած ջանքերի համար և պատրաստակամություն հայտնել շարունակելու սերտ համագործակցությունը տարբեր ծրագրերի շուրջ։

Բարոնուհի Քոքսն իր հանձնառությունն է հայտնել շարունակելու պայքարը ադրբեջանական վայրագությունների և պատերազմական հանցագործությունների վերաբերյալ միջազգային կառույցներին իրազեկելու, Արցախի ժողովրդի ձայնը լսելի դարձնելու, ինչպես նաև հումանիտար խնդիրների կարգավորմանն աջակից լինելու հարցում»,- տեղեկացրել է նա Ֆեյսբուքի իր էջում։

Թեմայի այլ նորություններ