Քաշքշուկ ոստիկանների և քաղաքացիների միջև. «Ֆիզգորոդոկ»-ում շենքի կառուցման դեմ բողոքող 2 անձ բերման է ենթարկվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    38%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    62%
    12 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    70%
    14 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    57%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    30%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    40%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    81%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Քաշքշուկ ոստիկանների և քաղաքացիների միջև. «Ֆիզգորոդոկ»-ում շենքի կառուցման դեմ բողոքող 2 անձ բերման է ենթարկվել

Քաշքշուկ ոստիկանների և քաղաքացիների միջև. «Ֆիզգորոդոկ»-ում շենքի կառուցման դեմ բողոքող 2 անձ բերման է ենթարկվել

 Երեւանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում (հայտնի է որպես «Ֆիզգորոդոկ») 12 հարկանի շենքի կառուցման դեմ բողոքող մի խումբ բնակիչների և ոստիկանության միջև քաշքշուկ է տեղի ունեցել, կան բերման ենթարկված անձինք: 

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ 2 անձ բերման է ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքներ կատարելու համար:

Տարածքում բնակվող քաղաքացիները պնդում են, որ շենքի կառուցումն հակաօրինական է:

Երևանի քաղաքապետարանը շինթույլտվություն է տրամադրել կառուցապատողին, այս ընթացքում թաղամասի մի խումբ բնակիչներ պայքարել են բազմաբնակարան շենքի կառուցման դեմ:  Բնակիչները փորձել են խոչընդոտել շինարարական աշխատանքներին, ինչի հետևանքով քաշքուկ էր առաջացել բնակիչների և ոստիկանության միջև:

Թեմայի այլ նորություններ