Քարեր են նետել Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար էլեկտրագնացքի վրա՝ կոտրելով պատուհանի ապակին
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    38%
    19 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    11 կմ/ժ
  • Լոռի 4°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    35%
    11 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    38%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    38%
    19 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Քարեր են նետել Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար էլեկտրագնացքի վրա՝ կոտրելով պատուհանի ապակին

Քարեր են նետել Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար էլեկտրագնացքի վրա՝ կոտրելով պատուհանի ապակին

 Անհայտ անձինք հոկտեմբերի 23-ին, քարկոծել են Երևան-Գյումրի-Երևան երթուղին սպասարկող էլեկտրագնացքը, ինչի հետևանքով կոտրվել էր էլեկտրագնացքի կողային պատուհաններից մեկի ապակին։ Բարեբախտաբար, ուղևորներից ոչ ոք չի տուժել։ Այս մասին հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից:

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Նորագավիթ-Երևան հատվածում:

Հարավկովկասյան երկաթուղու անվտանգության ծառայության աշխատակիցները, իրավապահ մարմինների հետ համատեղ, միջոցներ են ձեռնարկում հարձակվողին հայտնաբերելու ուղղությամբ:

Ընկերությունը կրկին զգուշացնում է քաղաքացիներին երկաթուղու երթևեկության անվտանգության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի անհրաժեշտության մասին, ինչպես նաև հիշեցնում է հնարավոր քրեական պատասխանատվության մասին, որը կարող են կրել քաղաքացիները, որոնց անօրինական գործողությունները կարող են սպառնալ երթևեկության անվտանգությանը կամ ուղեւորների կյանքին ու առողջությանը։

Ընկերությունը նաև ծնողներին կոչ է անում բացատրել երեխաներին և դեռահասներին երկաթուղու վրա անպատասխանատու պահվածքի հնարավոր ծանր հետևանքները:

Թեմայի այլ նորություններ