Փրկարարները դուրս են բերել Դեբեդ գետն ընկած քաղաքացուն. վերջինս հիվանդանոցում մահացել է
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    36%
    20 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    62%
    32 կմ/ժ
  • Լոռի 9°C
    92%
    6 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    91%
    0 կմ/ժ
  • Արարատ 18°C
    48%
    10 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    98%
    4 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    36%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    93%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    36%
    20 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    65%
    18 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

Փրկարարները դուրս են բերել Դեբեդ գետն ընկած քաղաքացուն. վերջինս հիվանդանոցում մահացել է

Փրկարարները դուրս են բերել Դեբեդ գետն ընկած քաղաքացուն. վերջինս հիվանդանոցում մահացել է

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ այսօր՝ մայիսի 9-ին, ժամը 15։48-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին՝ Դեբեդ գետում, ռետինե նավակով նավարկող քաղաքացիներից մեկն ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

«Փրկարարներն Ալավերդի քաղաքի «Սանահին» կայարանի մոտակայքից՝ Դեբեդ գետից, անգիտակից վիճակում դուրս են բերել Ա․ Ճ․-ին (ծնված 1991 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Ալավերդու ԲԿ, որտեղ արձանագրվել է նրա մահը»,-ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ:

Shamshyan.com-ի տեղեկություններով մահացողը «Շանթ» հեռուստաընկերության «Ճամպրուկս ու ես» հաղորդման հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանն է:

Թեմայի այլ նորություններ