ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Արևմուտքի հնչող հայտարարությունների հետ կապված՝ հանձնարարում է ռուսական բանակի զսպման ուժերը փոխադրել մարտական հերթապահության հատուկ ռեժիմ։ Այդ մասին նա ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպման ժամանակ։ Պուտինը ագրեսիվ է որակել արևտյան երկրների ղեկավարների հայտարարությունները և ոչ լեգիտիմ համարել ՌԴ դեմ կիրառվող պատժամիջոցները։