ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը շտապ կոչով դիմել է ինքնահռչակ հանրապետության բնակիչներին: Նա ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շուտով կհրամայի հարձակում սկսել Դոնբասում և այդ կապակցությամբ սկսվում է հանրապետության բնակիչների զանգվածային տարհանում դեպի Ռուսաստան։
Պուշիլինը վստահություն է հայտնել, որ ԴԺՀ-ի զինված ուժերն ի վիճակի են պաշտպանել խաղաղ բնակչությանը և ենթակառուցվածքները։ Չնայած այդ հանգամանքին, քաղաքացիների կյանքին սպառնացող վտանգի պատճառով այսօրվանից հայտարվում է «բնակչության զանգվածային կենտրոնացված մեկնում Ռուսաստանի Դաշնություն»։
Նույնանման հայտարարությամբ է հանդես եկել նաև ԼԺՀ-ի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը: