Փոխատեղումներ և նշանակումներ ՀՀ դատախազության համակարգում
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    54%
    11 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    65%
    13 կմ/ժ
  • Լոռի 5°C
    91%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    81%
    10 կմ/ժ
  • Արարատ 12°C
    32%
    12 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    80%
    1 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    54%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    96%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    54%
    11 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    39%
    14 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Փոխատեղումներ և նշանակումներ ՀՀ դատախազության համակարգում

Փոխատեղումներ և նշանակումներ ՀՀ դատախազության համակարգում

Ելնելով ՀՀ դատախազության համակարգի արդյունավետությունը բարձրացնելու նպատակից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամաններով մի շարք նշանակումներ և փոխատեղումներ են կատարվել ՀՀ դատախազության պաշտոններում:

Մասնավորապես՝

  • Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վաղինակ Ջանազյանը տեղափոխվել և նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնում:
  • ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության երկրորդ դասի խորհդրական Արթուր Չախոյանը տեղափոխվել և նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի պաշտոնում:
  • ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Փանոսյանը տեղափոխվել և նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնում:
  • ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արմեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պատոնում:
  • ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Կարեն Գաբրիելյանը տեղափոխվել և նշանակվել է ՀՀ Լոռու մարզի դատախազի պաշտոնում:
  • ՀՀ Լոռու մարզի դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գարեգին Մանուկյանը տեղափոխվել և նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի պաշտոնում:
  • Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Գագիկ Մարգարյանը տեղափոխվել և նշանակվել է ՀՀ Արագածոտնի մարզի դատախազի պաշտոնում:
  • Երևան քաղաքի դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Լևոն Չարխիֆալակյանը տեղափոխվել և նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի պաշտոնում:
  • ՀՀ Սյունիքի մարզի դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Պետրոս Մարտիրոսյանը տեղափոխվել և նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի պաշտոնում:
  • ՀՀ Տավուշի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհդրական Էդուարդ Հարությունյանը տեղափոխվել և նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզի դատախազ:
  • ՀՀ Տավուշի մարզի դատախազի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվել է նույն մարզի դատախազի տեղակալ Գոռ Ալոյանի վրա:
  • ՀՀ Շիրակի մարզի դատախազի պաշտոնում նշանակվել է նույն մարզի դատախազի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գուրգեն Գրիգորյանը:

Թեմայի այլ նորություններ