ՊՆ-ն հանդես է եկել «ադրբեջանցի զինծառայողների գերեվարելու, այնուհետև նրանց վերադարձնելու» մասին տարածված տեղեկությունների վերաբերյալ հայտարարությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    38%
    19 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    11 կմ/ժ
  • Լոռի 4°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    35%
    11 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    38%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    38%
    19 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՊՆ-ն հանդես է եկել «ադրբեջանցի զինծառայողների գերեվարելու, այնուհետև նրանց վերադարձնելու» մասին տարածված տեղեկությունների վերաբերյալ հայտարարությամբ

ՊՆ-ն հանդես է եկել «ադրբեջանցի զինծառայողների գերեվարելու, այնուհետև նրանց վերադարձնելու» մասին տարածված տեղեկությունների վերաբերյալ հայտարարությամբ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է մամուլում և սոցցանցերում շրջանառվող տեղեկությունները, թե նոյեմբերի 14-ին հայկական կողմը 6 ադրբեջանցի զինծառայող է գերեվարել, այնուհետև գաղտնի վերադարձրել նրանց:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանել են «Արմենպրես»-ի հարցմանը:

-Մամուլում և սոցցանցերում տեղեկություններ են շրջանառվում, թե նոյեմբերի 14-ին, ՀՀ սահմանագոտու արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ սադրանքի հետևանքով տեղի ունեցած բախումների արդյունքում հայկական կողմը 6 ադրբեջանցի զինծառայող էր գերեվարել, այնուհետև, հանրությունից գաղտնի, վերադարձրել նրանց։ Որքանո՞վ է լուրը համապատասխանում իրականությանը։

-Բացարձակ ոչ մի կապ չունի իրականության հետ։ Առավել քան ակնհայտ է, որ նման իրադրության պարագայում հայկական կողմը գերիների առնվազն համարժեք փոխանակում կիրականացներ։

Թեմայի այլ նորություններ