ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը մարտի 16-ին խորհրդակցություն է անցկացրել ՀՀ առողջապահության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցություն ընթացքում քննարկվել են հետպատերազմյան շրջանում բժշկական հաստատություններում ապաքինված և ծառայությունը շարունակելու համար պիտանի ճանաչված անձանց հետագա ծառայության կազմակերպանը, զինծառայողներին տրամադրվող արձակուրդների ընթացակարգերին վերաբերող և մի շարք այլ խնդիրներ։