Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 566.199.139 դրամը. ԱԱԾ ամփոփ հաշվետվությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    38%
    19 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    11 կմ/ժ
  • Լոռի 4°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    35%
    11 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    38%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    38%
    19 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 566.199.139 դրամը. ԱԱԾ ամփոփ հաշվետվությունը

Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 566.199.139 դրամը. ԱԱԾ ամփոփ հաշվետվությունը

2021 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում օրենքով իրենց վերապահված գործառույթների իրականացման արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ պետական տարբեր իրավասու մարմիններին փոխանցվել է 772 նյութ կամ սկզբնական տեղեկատվություն՝ օրենքով սահմանված կարգով դրանց հետագա ընթացքը որոշելու համար, որոնց հիման վրա նշված մարմիններում հարուցվել է 217 քրեական գործ։

Նույն ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտը, ըստ ենթակայության այլ մարմիններին է փոխանցել 149 քրեական գործ, որից 127-ը՝ ՀՀ քննչական կոմիտե, 14-ը՝ հատուկ քննչական ծառայություն, 8-ը՝ ՀՀ ՊԵԿ:

Միայն նշված 149 քրեական գործերով՝ ըստ նախնական գնահատման, հանցագործությամբ պատճառված ընդհանուր վնասի չափը կազմել է 20.967.661.169 ՀՀ դրամ և 18.880 ԱՄՆ դոլար, որից պետությանը պատճառված նախնական վնասի չափը կազմել է 20.809.387.555 ՀՀ դրամ, իրավաբանական անձանցը՝ 153.530.985 ՀՀ դրամ, իսկ ֆիզիկական անձանցը՝ 4.742.629 ՀՀ դրամ և 18.880 ԱՄՆ դոլար:

Զուգահեռաբար, նույն ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է ընդհանուր առմամբ 264 քրեական գործ, որոնց գերակշիռ մասը՝ 188 քրեական գործ, հարուցվել է Ազգային անվտանգության մարմիններում նախապատրաստված նյութերի հիման վրա:

Հիշյալ ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված և քննված քրեական գործերով, ըստ նախնական գնահատման, հանցագործությամբ պատճառված ընդհանուր վնասի չափը կազմել է 24.607.971.770 ՀՀ դրամ, որից պետությանը պատճառված նախնական վնասի չափը կազմել է 24.378.963.387 ՀՀ դրամ, իրավաբանական անձանցը՝ 80.752.153 ՀՀ դրամ, իսկ ֆիզիկական անձանցը՝ 148.256.230 ՀՀ դրամ:

Ընդ որում՝ նշվածներից վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 566.199.139 ՀՀ դրամը, իսկ ֆիզիկական անձանց պատճառված վնասից՝ 5.907.732 ՀՀ դրամը:

Թեմայի այլ նորություններ