Փետրվարի 18-21-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 142 դեպք
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    42%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    32%
    14 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    61%
    12 կմ/ժ
  • Արարատ 13°C
    29%
    15 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    91%
    11 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    34%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    41%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    82%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Փետրվարի 18-21-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 142 դեպք

Փետրվարի 18-21-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 142 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 18-21-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 142 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 25, մարմնական վնասվածք պատճառելու` 23, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 17-ական, ընտանեկան բռնության՝ 10, պետական-հասարակական ունեցվածքի գողության՝ 5, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման ու ծանր վիրավորանքի՝ 4-ական, յուրացնելու կամ վատնելու՝ 3, կողոպուտի, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, խուլիգանության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ծանր վիրավորանքի և ծեծի՝ 2-ական, սպանության փորձի, անձի առևանգման, համակարգչային հանցագործության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, սպառողներին խաբելու, ինքնիրավչության, թմրանյութի իրացման, շահադիտական նպատակով այլ անձի պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելու և սառը զենքի հայտնաբերման՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 7 հետախուզվող։

Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 32 պատահար. 5 մարդ զոհվել է, 40-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Թեմայի այլ նորություններ