Փետրվարի 13-ի երկրաշարժն ամենաուգինն էր 1988-ից հետո․ հաջորդել է 165 հետցնցում
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    62%
    4 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    60%
    0 կմ/ժ
  • Լոռի 7°C
    44%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    73%
    1 կմ/ժ
  • Արարատ 11°C
    39%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    62%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    52%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    62%
    4 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Փետրվարի 13-ի երկրաշարժն ամենաուգինն էր 1988-ից հետո․ հաջորդել է 165 հետցնցում

Փետրվարի 13-ի երկրաշարժն ամենաուգինն էր 1988-ից հետո․ հաջորդել է 165 հետցնցում

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից փետրվարի 13-ին գրանցված 5.4 մագնիտուդով երկրաշարժից հետո տեղի է ունեցել 165 հետցնցում, որից ամենաուժեղը 3 մագնիտուդով: Այս մասին երկուշաբթի հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ ԱԻՆ Սեյսմիկ Պաշտպանության մասնագիտական խմբերը, հյուսիսային մարզերի բնակավայրերում, իրականացնում են մակրոսեյսմիկ հետազոտություններ՝ երկրաշարժի հնարավոր հետևանքները պարզելու համար։

Սեյսմիկ ծառայության տնօրենի խոսքով, փետրվարի 13-ին գրանցված երկրաշարժը սովորական էր, սակայն, քանի որ մագնիտուդը բարձր է, շատերն են զգացել և վախեցել։

«Նախօրեին գրանցված երկրաշարժը նախորդ տարի Երևանում կրկին փետրվարի 13-ին գրանցված 4.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի նման էր։ Աշխարհում տարեկան հազարավոր նման երկրաշարժեր են լինում»,-ընդգծել է նա՝ նշելով, որ այս երկրաշարժը 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո ամենաուժգիններից էր։

Անդրադառնալով այսօրվա բնակֆոնդի սեյսմակայունությանը Սոս Մարգարյանը նկատում է, որ Երևանը երկու կողմից խզվածք ունի, ձախ կողմինը Երևանյան կոչվող խզվածքն է, իսկ աջ կողմից՝ Գառնիի մեծ խզվաքծն է, որն իջնում է մինչև Նախիջևանի սահման։

Նրա խոսքով՝ խորհրդային տարիներին շենքերը կառուցվել են 7-8 բալ ուժգնության երկրաշարժերի դիմակայելու համար, մինչդեռ պետք է կառուցվեին 9-10 բալի համար, ուստի սեյսմիկ առումով առկա է խոցելիություն: Ինչ վերաբերում է նորակառույց շենքերին, ըստ Սոս Մարգարյանի՝ Երևանում դրանք 9 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժին կարող են դիմանալ:

«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ–ի տնօրենը հորդորում է հետևել պաշտոնական տեղեկատվությանը և հիշեցնում, որ երկրաշարժերը կանխատեսելն այսօրվա դրությամբ հնարավոր չէ, և՝ աշխարհագրական դիրքով պայմանավորված, պետք է մշտապես պատրաստ լինել բնության այդ երևույթին, սակայն խուճապի մատնվելու կարիք չկա:

Սույն թվականի փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 22:25-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան` Բավրա բնակավայրից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Տավուշի, Կոտայքի, Արմավիրի, Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-7 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում՝ 3-4 բալ ուժգնությամբ: Ըստ նախնական տվյալների ավերածություններ չկան:

Սույն թվականի փետրվարի 14-ին, տեղական ժամանակով ժամը 18:13-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 14:13-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.14⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա բնակավայրից 15 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.2 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Աշոցք, Սարագյուղ, Լոռու մարզի Սարչապետ, Մեծավան, Նորաշեն գյուղերում` 3 բալ ուժգնությամբ և Տաշիր քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ:

Թեմայի այլ նորություններ