Պետք է գնահատել տարեցների արժանապատվությունը և թույլ չտալ, որ նրանք իրենց զգան հասարակության համար ոչ պիտանի․ՀՀ ՄԻՊ-ի ուղերձը
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    44%
    4 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    70%
    2 կմ/ժ
  • Լոռի 8°C
    65%
    5 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    79%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    35%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    71%
    10 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    44%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    63%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    44%
    4 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    5 կմ/ժ
  • Արցախ 12°C
    75%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Պետք է գնահատել տարեցների արժանապատվությունը և թույլ չտալ, որ նրանք իրենց զգան հասարակության համար ոչ պիտանի․ՀՀ ՄԻՊ-ի ուղերձը

Պետք է գնահատել տարեցների արժանապատվությունը և թույլ չտալ, որ նրանք իրենց զգան հասարակության համար ոչ պիտանի․ՀՀ ՄԻՊ-ի ուղերձը

Պետությունը տարեցների համար պետք է ստեղծի բոլոր պայմանները, որպեսզի նրանք իրենց զգան գնահատված ու հասարակությունից չմեկուսացած։ Այս մասին Տարեցների միջազգային օրվա առթիվ կազմակերպված Գերիատրիայի և գերոնտոլոգիայի 3-րդ միջազգային կոնգրեսի ժամանակ ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

ՄԱԿ-ի բնակչության  հիմնադրամի ու Ռուսաստանի Դաշնության Կառավարության աջակցությամբ Տարեցների առողջության ու խնամքի ապահովման ասոցիացիայի, Գերիատրիայի և գերոնտոլոգիայի հայկական ասոցիացիայի կազմակերպած կոնգրեսի բացմանը կարևորվել է այն մոտեցումը, որ կենսաթոշակային տարիքից հետո, կյանքը չի ավարտվում, չեն սահմանափակվում նրանց հնարավորությունները և իրավունքները։

Տարեց մարդկանց ներուժը գնահատելու գործում հարկավոր է ունենալ տարեցների կարիքներին արձագանքող, առողջ երկարակեցությունը խթանող առողջապահական համակարգ։

Արման Թաթոյանը շեշտել է, որ բնակչության ծերացումն ու դրա հետևանքների հաղթահարումը մեծ մարտահրավեր է նաև Հայաստանի համար և վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ակտիվ աշխատանքներ չիրականացնելն այդ ուղղությամբ լրջագույն խնդիրների առաջ է կանգնեցնելու պետությանը տասնամյակներ անց։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը անդրադարձել է նաև տուն-ինտերնատներում, հոգեբուժական հաստատություններում բնակվող տարեց անձանց հասարակություն ինտեգրելու, նրանց կարողությունները բացահայտելու ու փորձը գնահատելու ուղղությամբ աշխատանքների իրականացման անհրաժեշտությանը։ Արման Թաթոյանի խոսքով՝ տարեց մարդկանց հարուստ կենսափորձը, որը նպաստել է մեր հասարակության զարգացմանը, պետք է օրինակ ծառայի երիտասարդ սերնդի համար:

 Շատ կարևոր է տարեցների սոցիալական պաշտպանության ապահովումը, նրանց առողջության պահպանումը, կյանքի որակի բարձրացումը և այդպիսով արժանավայել ծերություն ունենալու համար անհրաժեշտ ու բավարար նախադրյալների ստեղծումը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ընդգծել է նաև կենսաթոշակի տարիքի հասած նախկին զինվորականների փորձը սերունդներին փոխանցելու համակարգերի մշակման անհրաժեշտությունը:

Թեմայի այլ նորություններ