Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է զերծ մնալ թուրքական ծագման ապրանքների անօրինական ներմուծման փորձերից
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    37%
    22 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    58%
    32 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    97%
    2 կմ/ժ
  • Արարատ 19°C
    45%
    2 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    97%
    3 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    37%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    94%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    37%
    22 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    63%
    17 կմ/ժ
  • Արցախ 11°C
    97%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27444
  • Դոլար = 387.973

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է զերծ մնալ թուրքական ծագման ապրանքների անօրինական ներմուծման փորձերից

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է զերծ մնալ թուրքական ծագման ապրանքների անօրինական ներմուծման փորձերից

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել ՀՀ Կառավարության 24.06.2021 թ. թիվ 1048-Ն որոշմամբ  սահմանված թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքը շրջանցելու փորձերը՝ դրանց ծագումը քողարկելով պիտակների վերացմամբ կամ այլ ապօրինի գործողություններով։ 

Կոմիտեն հորդորում է բոլոր քաղաքացիներին և տնտեսվարողներին՝ ժամանակ և ռեսուրս չծախսել ապրանքների թուրքական ծագումը քողարկելու ուղղությամբ, քանի որ մաքսային սահմանին ապրանքների ծագման երկրի անհայտ լինելու դեպքում ՊԵԿ-ի կողմից իրականացվելու են գործողություններ՝ դրանց իրական ծագումը պարզելու ուղղությամբ: Իսկ մինչև գործողության ավարտը, ապրանքները և տրանսպորտային միջոցները բաց չեն թողնվելու, ինչը կհանգեցնի պարապուրդի և լրացուցիչ ֆինանսական ծախսերի։ Ապրանքների թուրքական ծագման անգամ կասկածների դեպքում դրանց մուտքը կարգելվի ՀՀ տարածք, և անհապաղ դուրս կհանվեն երկրից:

ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հավաստիացնում է, որ թուրքական ապրանքների ներմուծման նկատմամբ դրսևորում է խիստ քաղաքականություն  և շարունակում է հետևողական հսկողությունը՝ իր իրավասությունների շրջանակում բացառելով դրանց մուտքը հանրապետություն։

Թեմայի այլ նորություններ