Պետական աջակցություն կստանան գործատուները, որոնք աշխատանքի կընդունեն հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    22%
    28 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    43%
    26 կմ/ժ
  • Լոռի 11°C
    66%
    15 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արարատ 19°C
    32%
    22 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    83%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    22%
    28 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    65%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    22%
    28 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    42%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    84%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

Պետական աջակցություն կստանան գործատուները, որոնք աշխատանքի կընդունեն հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին

Պետական աջակցություն կստանան գործատուները, որոնք աշխատանքի կընդունեն հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին պետական աջակցության տրամադրման միջոցառումը:

Միջոցառման նպատակն է աջակցություն տրամադրել այն գործատուներին, որոնք աշխատանքի են ընդունել ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողներին (նրանց հավասարեցված անձանց)` նրանց աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի չափով աջակցություն տրամադրելու, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, աշխատատեղի հարմարեցման ծախսերի փոխհատուցման միջոցով։

Ըստ այդմ՝  առաջարկվում է պետական աջակցություն տրամադրել այն գործատուներին, որոնք 2021 թվականի մայիսի 1-ից հետո աշխատանքային պայմանագիր կկնքեն ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին այն զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) հետ, որոնք 2021 թվականի ապրիլի 1-ից հետո մինչև սույն միջոցառման շրջանակում աշխատանքի ընդունվելը «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգում» առկա տեղեկատվության հիման վրա չեն հանդիսացել հարկ վճարող։

Նշված անձանց զբաղվածության ապահովման նպատակով առաջարկվում է աջակցություն տրամադրել այդ անձանց աշխատանքի ընդունած գործատուներին՝ նրանց աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի չափով աջակցություն տրամադրելու, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, աշխատատեղի հարմարեցման ծախսերի փոխհատուցման միջոցով։

Ընդ որում, աշխատանքի տեղավորած յուրաքանչյուր անձի համար նախատեսվում է  առավելագույնը մեկ տարի ժամկետով գործատուին տալ աջակցություն` նշված անձանց աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի չափով, եռամսյակային կտրվածքով՝ առավելագույնը 100 000 դրամի չափով, ինչպես նաև աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում, այդ նպատակով գործատուին տալ միանվագ փոխհատուցում՝ ոչ ավելի, քան 500 000 դրամի չափով:

Միջոցառման շրջանակում աշխատատեղի հարմարեցման համար աջակցության տրամադրումը նախատեսվում է իրականացնել ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) վերականգնողական անհատական ծրագրի հիման վրա։

Ըստ հիմնավորման՝ hանրապետությունում զինծառայության հետ կապված հաշմանդամություն ունեցող անձանց թվաքանակը 2021թ․ հունվարի 1-ի դրությամբ  կազմում է 9834։

Թեմայի այլ նորություններ