Պենտագոն. Պուտինի հրամանը՝ բարձրացնել միջուկային ուժերի պատրաստվածությունը, իրավիճակը շատ ավելի վտանգավոր է դարձնում
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    27%
    11 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    40%
    11 կմ/ժ
  • Լոռի 11°C
    36%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    27%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    27%
    11 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    38%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Պենտագոն. Պուտինի հրամանը՝ բարձրացնել միջուկային ուժերի պատրաստվածությունը, իրավիճակը շատ ավելի վտանգավոր է դարձնում

Պենտագոն. Պուտինի հրամանը՝ բարձրացնել միջուկային ուժերի պատրաստվածությունը, իրավիճակը շատ ավելի վտանգավոր է դարձնում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանը՝ միջուկային ուժերը բարձր մարտական պատրաստականության վիճակի բերել Ուկրաինա ներխուժման ֆոնին, էսկալացիա է, որը կարող է իրավիճակը դարձնել «շատ ավելի վտանգավոր»: Այս մասին կիրակի օրը հայտարարել է ԱՄՆ պաշտպանական գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցիչը։

Պուտինը հրաման է տվել այն պահին, երբ, Վաշինգտոնի գնահատմամբ, քառօրյա ներխուժումից հետո ռուսական զորքերն անսպասելի անհաջողություններ են կրում մարտի դաշտում:
 
Ինչպես հայտարարել են ամերիկացի պաշտոնատար անձինք, դրան նպաստել են Ուկրաինայի հզոր դիմադրությունն ու գործողությունների խափանումները, որոնք հանգեցրել են նրան, որ որոշ ստորաբաժանումներ մնացել են առանց վառելիքի մատակարարման և այլ սարքավորումների:
 
Պենտագոնը Պուտինի հրամանի մասին իմացել է Ռուսաստանի նախագահի հեռուստաուղերձից, այլ ոչ թե ամերիկյան հետախուզության աղբյուրներից, հայտնել է Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչը:
 
Պուտինի ելույթից անմիջապես հետո ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Մարկ Միլին և Եվրոպայում ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատար Թոդ Ուոլթերսը հանդիպում են անցկացրել, որտեղ քննարկել են Ռուսաստանի նախագահի այս որոշումը: «Ըստ էության, այն խաղի մեջ է դնում ուժեր, որոնք սխալ հաշվարկի դեպքում կարող են իրավիճակը շատ ավելի վտանգավոր դարձնել», – ասել է լրատվամիջոցի անանուն պաշտոնյան:
 
Պատասխանելով այն հարցին, թե կշարունակի՞ արդյոք ԱՄՆ-ը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային, աշխատակիցը ասել է․ «Այդ աջակցությունը շարունակվելու է»:
 
ԱՄՆ-ի գնահատականներով՝ Ռուսաստանն ավելի քան 350 հրթիռ է արձակել Ուկրաինայում թիրախների ուղղությամբ, որոնցից մի քանիսը մեծ վնասներ են հասցրել քաղաքացիական ենթակառուցվածքներին: Խոսելով Կիևից հյուսիս գտնվող Չերնիգով բնակավայրի վրա ռուսական հարձակման մասին՝ աշխատակիցն ասել է, որ կան նշաններ, որ Ռուսաստանը կիրառում է պաշարման մարտավարությունը, – եզրափակել է նա:

Թեմայի այլ նորություններ