Պատրաստ ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին խոսակցության. ՀՀ վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    38%
    19 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    11 կմ/ժ
  • Լոռի 4°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    35%
    11 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    38%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    38%
    19 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Պատրաստ ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին խոսակցության. ՀՀ վարչապետ

Պատրաստ ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին խոսակցության. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում անդրադարձավ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ Թուրքիայի նախագահի հայտարարություններին:

«Թուրքիայի նախագահը Հայաստանի հետ հարաբերությունների հարցին հրապարակային անդրադարձ է կատարել: Այդ հայտարարություններում մենք տեսնում ենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն: Մենք պատրաստ ենք նման խոսակցության, որը վերը նկարագրվածի ֆոնին կարող է ավելի լայն համատեքստ ստանալ:

Մեծ հաշվով խոսքը մեր տարածաշրջանը արևելքը արևմուտքին, հյուսիսը հարավին կապող խաչմերուկ դարձնելու մասին է: Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ այս գործընթացին ակտիվորեն աջակցելու հրապարակային պատրաստակամություն է ցուցաբերել Ռուսաստանի Դաշնությունը:

Եվրամիությունը, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները նույնպես հետաքրքրված են այս գործընթացով, իսկ Չինաստանի և Հնդկաստանի շահագրգռվածությունը կոմունիկացիոն նախագծերի զարգացման ուղղությամբ, հայտնի է»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ տարածաշրջանի խաղաղությունը և կայունությունը ՀՀ կառավարության երկարատև ռազմավարությունն է:

«Մենք մեզ պատասխանատու ենք համարում այդ խնդրի լուծման համար: Խաղաղությունը, կայունությունը, համագործակցությունը հեշտ հայտարարելի և ցանկալի նպատակներ են, բայց դրանց իրագործման համար խելամիտ, մտածված, պրագմատիկ ջանքեր են պահանջվում, և Հայաստանը պատրաստ է նման ջանքեր գործադրել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Թեմայի այլ նորություններ