Պատերազմի հետևանքով տեղահանվել է ավելի քան 91.000 մարդ, որոնց 88 տոկոսը՝ կանայք և երեխաներ. ՀՀ ԱԳ փոխնախարար Վահե Գևորգյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    13 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 4°C
    88%
    3 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    79%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    40%
    5 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    7 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    90%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    13 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    12 կմ/ժ
  • Արցախ 7°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Պատերազմի հետևանքով տեղահանվել է ավելի քան 91.000 մարդ, որոնց 88 տոկոսը՝ կանայք և երեխաներ. ՀՀ ԱԳ փոխնախարար Վահե Գևորգյան

Պատերազմի հետևանքով տեղահանվել է ավելի քան 91.000 մարդ, որոնց 88 տոկոսը՝ կանայք և երեխաներ. ՀՀ ԱԳ փոխնախարար Վահե Գևորգյան

Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակի Գործադիր կոմիտեի 72-րդ նստաշրջանին հանդես եկավ ելույթով։

ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում անդրադարձավ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի հումանիտար հետևանքներին, ընդգծեց, որ պատերազմի հետևանքով տեղահանվել է ավելի քան 91.000 մարդ, որոնց 88 տոկոսը կանայք և երեխաներ են:

Նա նշեց, որ հայկական կողմն անընդունելի է համարում Արցախում մարդասիրական օգնության տրամադրման խոչընդոտումը և ակնկալում է բռնի տեղահանված անձանց խնդիրները լուծելու հարցում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի գործուն աջակցությունը։

Վահե Գևորգյանը հավաստիացրեց, որ Հայաստանը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, որը կհասցեագրի նաև Լեռնային Ղարաբաղում իրենց բնակության նախկին վայրեր բոլոր հայերի վերադարձի խնդիրը, և համոզմունք հայտնեց, որ Արցախի ժողովրդին մարդասիրական օգնության ցուցաբերումը պետք է իրականացվի անկախ բոլոր հանգամանքներից։

Թեմայի այլ նորություններ