Պատասխանատվություն՝ չնույնականացված աղբյուրներին հղում կատարելու դեպքում. փոփոխություններ՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    44%
    24 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    75%
    2 կմ/ժ
  • Լոռի 4°C
    91%
    4 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    80%
    7 կմ/ժ
  • Արարատ 13°C
    35%
    9 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    44%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    44%
    24 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    42%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Պատասխանատվություն՝ չնույնականացված աղբյուրներին հղում կատարելու դեպքում. փոփոխություններ՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում

Պատասխանատվություն՝ չնույնականացված աղբյուրներին հղում կատարելու դեպքում. փոփոխություններ՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում

Ազգային ժողովը քննարկում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացուներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

««2003 թվականին գրված «Զանգվածային լրատվության մասին» օրենքը, ըստ էության, այսօր չի արտացոլում ողջ մեդիադաշտին վերաբերող կարգավորումներն ու չի լուծում բոլոր խնդիրները: Առաջացել են նոր մեդիահարթակներ, դրանք սոցիալական ցանցերում են, կայքերի տեսքով են, որոնք տարատեսակ տեղեկություններ են տարածում, որոնք չունեն որևէ նույնականացման տվյալներ, որոնցով տեղեկատվություն սպառողը կամ պետությունն առհասարակ կկարողանա նույնականացնել տեղեկատվության աղբյուրներին և ըստ այդմ՝ կարգավորումներ իրականացնել:

Որոշ լրատվամիջոցներ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի համաձայն, վերցնում են տարատեսակ տեղեկություններ, հղում անում այդ չնույնականացված աղբյուրներին և ազատվում պատասխանատվությունից: Մենք առաջարկում ենք նոր հասկացություն ավելացնել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում՝ չնույնականացված աղբյուրներ, որը նշանակում է, որ հնարավոր չէ պարզել այդ աղբյուրը տնօրինողին ու ստեղծողին:

Այնուհետև «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 9-րդ հոդվածում լրատվամիջոցների համար պատասխանատվություն սահմանել՝ չնույնականացված աղբյուրներին հղում կատարելու դեպքում: Մենք պետք է բովանդակության համար պատասխանատվություն սահմանենք, ուստի լրատվամիջոցները կկարողանան հղում կատարել չնույնականացված աղբյուրներին, բայց արդեն չեն ազատվի պատասխանատվությունից: Եթե կա խնդիր բովանդակության հետ, ապա պատասխանատվություն կրելու է լրատվամիջոցը»,- ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

Թեմայի այլ նորություններ