Փաստացի, ադրբեջանական սադրանքի հետևանքով ստեղծված խնդիրը չի լուծվել. Վաղարշակ Հարությունյանը՝ Ստանիսլավ Զասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    41%
    22 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    6 կմ/ժ
  • Լոռի 4°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    35%
    11 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    41%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    41%
    22 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Փաստացի, ադրբեջանական սադրանքի հետևանքով ստեղծված խնդիրը չի լուծվել. Վաղարշակ Հարությունյանը՝ Ստանիսլավ Զասին

Փաստացի, ադրբեջանական սադրանքի հետևանքով ստեղծված խնդիրը չի լուծվել. Վաղարշակ Հարությունյանը՝ Ստանիսլավ Զասին

Մայիսի 17-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։

Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը՝ արձանագրելով, որ չնայած հանգամանքին, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ադրբեջանական զինվորականների մի քանի խմբեր նախորդ օրերին և այսօր վերադարձել են իրենց ելման դիրքեր, նրանց մի մասը դեռևս շարունակում է գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում և, փաստացի, ադրբեջանական սադրանքի հետևանքով ստեղծված խնդիրը չի լուծվել։ 

Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ հաշվի առնելով հանգամանքը, որ ադրբեջանցի զինվորականները գտնվում են հայկական ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ, ինչպես նաև, որ սահմանային այդ հատվածներում երկու կողմից էլ մեծ ուժեր են կուտակված, իրավիճակը արագ չհանգուցալուծելու դեպքում հետևանքները կարող են անկանխատեսելի լինել։

Ստանիսլավ Զասն իր հերթին նշել է, որ ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են ստեղծված իրադրության շուրջ զարգացումներին, և որ այն քննարկվելու է առաջիկա օրերին, Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։

Վաղարշակ Հարությունյանը և ՌԴ սահմանապահ ծառայության տնօրենը քննարկել են համագործակցության հարցեր

Մայիսի 17-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության տնօրեն, գեներալ-գնդապետ Իգոր Կոնստանտինովի հետ։

Քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետությունում սահմանապահ ծառայություն իրականացնող ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության «Արմենիա» զորախմբի համագործակցության հետ կապված մի շարք հարցեր։

Սերգեյ Լավրովը՝ Սյունիքում և Գեղարքունիքում ստեղծված իրավիճակի մասին

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Նա նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին սահմանազատման և սահմանագծման հարցերում՝ տրամադրելով քարտեզագրական նյութեր և խորհրդատվություն:
 
«Որևէ կրակոց չի հնչել, որևէ բախում այնտեղ տեղի չի ունեցել: Հանգիստ նստել և քննարկել են, թե ինչպես հանգուցալուծեն իրավիճակը: Մեզ խնդրեցին օգնել, մեր զինվորականներն օգնեցին»,- ասել է ՌԴ արտգործնախարարը:
 
Լավրովը նաև նշել է, որ չի տեսնում որևէ պատճառ իրավիճակը թեժացնելու համար՝ «այս ոչ սովորական, բայց հանգիստ կարգավորվող հարցում»:
 
Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը իրավիճակը բացատրել է թյուրիմացությամբ և սահմանի բացակայությամբ, որը սահմանազատված և սահմանագծված պետք է լիներ։ Լավրովն ասել է, որ կողմերին առաջարկել են դրանով զբաղվել։ 
 
Մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել էին Հայաստանի պետական սահմանը և Սյունիքի Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ կատարել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել, ինչի արդյունքում ադրբեջանցիները հեռացել էին զբաղեցրած բնագծերից: Սակայն ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչ շարունակում է գտնվել Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում:
 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ, սահմանային իրավիճակի հետ կապված, նամակ էր հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ օգնության խնդրանքով:

Թեմայի այլ նորություններ