Պաշտպանը ՀԲԸՄ ղեկավար կազմի հետ քննարկել է պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմի պատերազմական հանցագործությունները
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    15 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 4°C
    89%
    3 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    81%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    38%
    7 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    7 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    15 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Պաշտպանը ՀԲԸՄ ղեկավար կազմի հետ քննարկել է պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմի պատերազմական հանցագործությունները

Պաշտպանը ՀԲԸՄ ղեկավար կազմի հետ քննարկել է պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմի պատերազմական հանցագործությունները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի և ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի հետ: Այս մասին հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: 

Հանդիպման ժամանակ Արման Թաթոյանը ներկայացրել է 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները, ինչպես նաև բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապության հարցը:

Կողմերն արձանագրել են, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով գերիների և նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ և առաջացնելով լարվածություն հասարակությունում:

Պաշտպանը ներկայացրել է նաև Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փաստահավաք գործունեության արդյունքները՝ ընդգծելով ադրբեջանական զինվորականների անօրինական ներկայության փաստը ՀՀ տարածքում ու դրանից ներս, ինչն էլ հաստատում է Սյունիքի շուրջ անվտանգության գոտու բացարձակ անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը բարձր է գնահատել ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակի դերը` կարևորելով ոչ միայն համատեղ իրականացրած կրթական, իրազեկման ծրագրերը, մարդկանց սոցիալ-տնտեսական իրավունքների աջակցմանն ուղղված քայլերը, այլ նաև ադրբեջանական զինված հարձակումների հետևանքով մարդու իրավունքների խախտումները աշխարհին ճշգրիտ ներկայացնելուն ուղղված միջոցառումները:

Պաշտպանը գնահատել է ՀԲԸՄ դերը հատկապես 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ադրբեջանական պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցանքները վերլուծելու և աշխարհին ներկայացնելու հարցում:

Պերճ Սեդրակյանը բարձր է գնահատել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը՝ նշելով, որ ՀԲԸՄ-ն ևս հետևում է սահմանային անվտանգության հարցերին, երկրում տիրող իրավիճակին:

Պաշտպանին է ներկայացվել ՀԲԸՄ-ի կողմից իրականացվող «Ճշմարտության ձայներ» տեսաշարը, որը նպատակ ունի պատերազմի սառը վիճակագրությունը ներկայացնելու մարդկային դեմքով, անունով և կյանքի պատմությամբ՝ փաստագրելով իրականացված վայրագություններն ու նպատակ ունենալով վերականգնել արդարությունը:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել և ընդլայնել համագործակցության ուղղությունները:

Թեմայի այլ նորություններ