Պաշտպանության նախարարը Սյունիքում է, սահմանների երկայնքով իրականացնում են տեղակայման աշխատանքներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    15%
    15 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    37%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    40%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    57%
    15 կմ/ժ
  • Արարատ 19°C
    23%
    15 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    73%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    15%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    15%
    15 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    26%
    18 կմ/ժ
  • Արցախ 11°C
    85%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Պաշտպանության նախարարը Սյունիքում է, սահմանների երկայնքով իրականացնում են տեղակայման աշխատանքներ

Պաշտպանության նախարարը Սյունիքում է, սահմանների երկայնքով իրականացնում են տեղակայման աշխատանքներ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կառավարության նիստում նշեց, որ Արցախի Հին Շեն գյուղում միջդիրքային հաղորդակցությունն առկա է, խնդիրը, սակայն, ամբողջապես հանգուցալուծված չէ: Ինչպես փոխանցում է InterLur.com լրատվական գործակալությունը, փոխվարչապետն ասաց, որ այդ հատվածում տեղակայված են ռուսական խաղաղապահ զորքերը:

«Ակնկալում ենք, որ կունենանք վերջնական հանգուցալուծում: Պաշտպանության նախարարը Սյունիքում է, սահմանապահ զորքերը մեր սահմանների երկայնքով իրականացնում են տեղակայման աշխատանքներ», - ասաց փոխվարչապետը:

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը դեկտեմբերի 17-ի առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ՝ տեղում ծանոթանալու Ադրբեջանի հետ սահմանային շրջաններում իրականացվող ամրաշինական, մարտական հենակետերի կառուցման աշխատանքներին, ինչպես նաև հետևելու մարտական հերթապահության կրման ընթացքին։ Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

 

Թեմայի այլ նորություններ