Պաշտպանության նախարարությունը ցանկանում է պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել. նախատեսում է 202 պահեստազորայինի ներգրավել մարտական հերթապահությունում
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    44%
    24 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    75%
    2 կմ/ժ
  • Լոռի 4°C
    91%
    4 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    80%
    7 կմ/ժ
  • Արարատ 13°C
    35%
    9 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    44%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    41%
    22 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    42%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Պաշտպանության նախարարությունը ցանկանում է պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել. նախատեսում է 202 պահեստազորայինի ներգրավել մարտական հերթապահությունում

Պաշտպանության նախարարությունը ցանկանում է պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել. նախատեսում է 202 պահեստազորայինի ներգրավել մարտական հերթապահությունում

Պաշտպանության նախարարությունը ցանկանում է 2021թ․ նոյեմբերի 18-ից դեկտեմբերի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել։ Կառավարության որոշման նախագիծը պաշտպանական գերատեսչությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակել է երեկ՝ նոյեմբերի 17-ին։ Նախագիծը Կառավարության նոյեմբերի 18-ի նիստի օրակարգում ներառված չի եղել։

Պաշտպանության նախարարությունը ցանկանում է վարժական հավաքներին ներգրավել ընդհանուր մինչև 202 քաղաքացու, որոնցից 161-ը` շարքային կազմի, 28-ը` ենթասպայական կազմի, 13-ը` սպայական կազմի պահեստազորայիններ: Վարժական հավաքներին մասնակցող պահեստազորայինները անհրաժեշտության դեպքում կներգրավվեն նաև մարտական հերթապահությունում։

«Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման, նրանց հետ կնքված պայմանագրի համաձայն, ըստ անհրաժեշտության, մարտական հերթապահության ներգրավման նպատակով»,- ասվում է ՊՆ-ի նախագծում:

Հիշեցնենք, որ 2021թ․ ընթացքում սա պահեստազորայինների արդեն երրորդ վարժական հավաքն է։ Առաջինը հավաքները հայտարարվել էին օգոստոսի 25-ից նոյեմբերի 25-ը՝ 2169 քաղաքացու ներգրավմամբ, իսկ երկրորդը՝ սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը 869 պահեստազորայինի մասնակցությամբ։

Թեմայի այլ նորություններ