Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այցելել է մի շարք զորամասեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    44%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    60%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    79%
    9 կմ/ժ
  • Արարատ 15°C
    35%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    71%
    10 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    41%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    63%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    41%
    9 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    40%
    5 կմ/ժ
  • Արցախ 12°C
    75%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այցելել է մի շարք զորամասեր

Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այցելել է մի շարք զորամասեր

Օգոստոսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն աշխատանքային շրջայց է կատարել մի շարք զորամասեր։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է ծառայության կազմակերպման և օրվա կարգացուցակով նախատեսված մարտավարամասնագիտական պատրաստության միջոցառումների ընթացքին։ Պաշտպանության նախարարը ծանոթացել է ստորաբաժանումների ուսումնական գործընթացին, առանձնահատուկ ուշադրություն դարձրել զորամասերի սոցիալ-կենցաղային, ինչպես նաև զինծառայողների սննդի կազմակերպման պայմաններին, հրամանատարական կազմին խիստ ցուցում տալով մշտական վերահսկողության տակ պահել դրանք:

Աշխատանքային շրջայցի ընթացքում Արշակ Կարապետյանը եղել է նաև եռամսյա վարժական հավաքների անցկացման մի քանի շրջաններում, հանդիպել պահեստազորայիններին, զրուցել նրանց հետ, շնորհակալություն հայտնել Հայրենիքի պաշտպանությանն անմիջական մասնակցություն բերելու համար և բարի ծառայություն մաղթել, վստահեցնելով, որ հավաքներով պայմանավորված նրանց սոցիալական խնդիրների լուծումը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում։

Թեմայի այլ նորություններ