Պաշտպանության կազմակերպումը հակառակորդի հարձակման դեպքում. ուսումնավարժանք Էրեբունի վարչական շրջանում
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    53%
    7 կմ/ժ
  • Շիրակ 1°C
    86%
    9 կմ/ժ
  • Լոռի 4°C
    81%
    4 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    80%
    4 կմ/ժ
  • Արարատ 10°C
    45%
    1 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    5 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    53%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    87%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    53%
    7 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    46%
    12 կմ/ժ
  • Արցախ 7°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Պաշտպանության կազմակերպումը հակառակորդի հարձակման դեպքում. ուսումնավարժանք Էրեբունի վարչական շրջանում

Պաշտպանության կազմակերպումը հակառակորդի հարձակման դեպքում. ուսումնավարժանք Էրեբունի վարչական շրջանում

«Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտպանության կազմակերպումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն է անցկացվել: Նպատակը, ըստ ԱԻ նախարարության, ղեկավար կազմի ունակությունների կատարելագործումն է:

Վարժանքին մասնակցել են արտակարգ իրավիճակների նախարարության Երևանի փրկարարական վարչության քաղաքացիական պաշտպանության բաժնի, ոստիկանության Երևանի Էրեբունի վարչության, «Վեոլիա Ջուր» և «ԳազՊրոմԱրմենիա» ընկերության աշխատակիցներ:

Շտաբային ուսումնավարժությունն անցկացվեց երկու փուլով, հաջորդաբար ուսումնասիրվել են վարչական շրջանի ղեկավար կազմի ազդարարման և հավաքի, մասնակից կառույցների ուժերի պատրաստականության բերման և քաղաքացիական պաշտպանության բնագավառին վերաբերող այլ հարցեր:

Էրեբունի վարչական շրջանի թիվ 68 մանկապարտեզում ևս անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն «Օդային տագնապ ազդանշանի դեպքում երեխաների և աշխատակիցների պաշտպանության կազմակերպումը» թեմայով: Վարժանքի նպատակն էր կատարելագործել պատսպարման, փրկարարական և բժշկական կազմավորումների աշխատանքը:

Իրականացվել է ազդարարում, տարահանում և պատսպարում: Պայմանական տուժածներին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:

Նարեկացու անվան N 137 հիմնական դպրոցում կազմակերպվել է «Երկրաշարժի ժամանակ անձնակազմի և աշակերտների պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմայով վարժանք: Ստուգվել են աշխատակիցների և աշակերտների գիտելիքները պաշտպանության միջոցառումների կազմակերպման և իրականացման ժամանակ:

Ամփոփելով ուսումնավարժությունների արդյունքները՝ Երևանի փրկարարական վարչության մասնագետներն իրենց գոհունակությունն են հայտնել վարժանքների վերաբերյալ: Տրվել են համապատասխան խորհուրդներ՝ գործընթացն առավել կազմակերպված դարձնելու ուղղությամբ:

Թեմայի այլ նորություններ