Փաշինյանը վերահաստատում է՝ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը ՀՀ- ի անվտանգության համակարգի առանցքային գործոններից է
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    13 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 4°C
    89%
    3 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    81%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    38%
    7 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    7 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    13 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Փաշինյանը վերահաստատում է՝ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը ՀՀ- ի անվտանգության համակարգի առանցքային գործոններից է

Փաշինյանը վերահաստատում է՝ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը ՀՀ- ի անվտանգության համակարգի առանցքային գործոններից է

Հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը ՀՀ-ի անվտանգության համակարգի առանցքային գործոններից է: Այս մասին վստահեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ»-ից Հայկ Մամիջանյանի հարցին:

Մամիջանյանը կարծիք հայտնեց, թե իշխանական թիմի անդամները նախորդ օրն ԱԺ դահլիճում «զեղել են հակառուսական հիստերիա»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ակնհայտ համարեց, որ Հայաստանում հակառուսական հիստերիա, եթե նույնիսկ կա, դրա հեղինակը իշխող մեծամասնությունը չէ: Ըստ նրա՝ ՀՀ ազգային ժողովի ամբիոնից հնչած մտքերը լրացուցիչ մեկնաբանության, առավել ևս, սուբյեկտիվ մեկնաբանության կարիք չունեն:

«Մենք ասել ենք և կառավարության ծրագրում էլ հստակ գրված է, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը մեր անվտանգության համակարգի առանցքային գործոններից է, և ՀԱՊԿ-ը այն անվտանգության համակարգն է, որին մենք անդամակցում ենք: Եվ մենք նաև հույս ունենք և աշխատում ենք, որ ՀԱՊԿ-ի նման իրավիճակներում նախատեսված մեխանիզմները գործարկվեն: Եթե այդ մեխանիզմները գործարկվելու հետ կապված խնդիրներ կան, ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ այդ մեխանիզմները նախատեսվել են, բայց նախկինում երբեք դրանք գործարկելու առիթ չի եղել: Առաջին անգամ է, որ նման իրադրություն ստեղծվել է, և մենք մանրամասն այդ իրադրությունը մեր գործընկերների հետ անհոգնել քննարկում ենք: Եվ ամեն ինչ անելու ենք, որ անվտանգային մեխանիզմները աշխատեն պատշաճ ձևով, պատշաճ ընթացակարգերով և պատշաճ ժամանակներում»,-ասաց վարչապետը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային գործընթացի ամբողջ նպատակը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հանգրվանին հասնելն է։ Ազգային Ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հարցին, որ Ադրբեջանի ղեկավարությունը Հայաստանին առաջարկում է կնքել խաղաղության համաձայնագիր և այս դեպքում որն է Հայաստանի պատասխանը։

Փաշինյանն էլ պատասխանեց, որ Հայաստանն էլ Ադրբեջանին է առաջարկել և առաջարկում կնքել խաղաղության պայմանագիր։

«Սա նոր բան չէ: Մինչև այսօր էլ, մեզնից առաջ էլ գոյություն ունեցած բոլոր բանակցային փաթեթներում բանակցային գործընթացի նպատակը խաղաղության պայմանագրի կնքումն է»,-ասաց վարչապետը։

Երկրի ղեկավարը նշեց, որ իր համար տարօրինակ է, երբ Ադրբեջանն ասում է, թե իրենք Հայաստանին առաջարկում են խաղաղության պայմանագիր ստորագրել, իսկ Հայաստանից արձագանք չկա: Ըստ վարչապետի՝ Հայաստանից ոչ միայն արձագանք կա, այլև տասը անգամ այս մասին խոսել են, այնպես չէ, որ դա Ադրբեջանի նախաձեռնությունն է:

«Երբ մենք խոսում ենք բանակցային գործընթացը լիարժեք վերականգնելու մասին, և երբ ներգրավված ենք բանակցային գործընթացի մեջ, մեր նպատակը խաղաղության պայմանագրի ստորագրումն է, որին պետք է նախորդի խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը: Դա բավականին ծավալուն գործընթաց է, և մենք երբեք չենք հրաժարվել այդ աշխատանքը կատարելուց և, ընդհակառակը, միշտ էլ պատրաստակամություն են հայտնել և դա համարում ենք նաև մեր օրակարգը»,-եզրափակեց Փաշինյանը:

Թեմայի այլ նորություններ