Փաշինյանը՝ մեքենաների մեջ մարդկանց նկարելու եւ հրապարկելու իր առաջարկի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    32%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    40%
    2 կմ/ժ
  • Լոռի 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    81%
    12 կմ/ժ
  • Արարատ 18°C
    32%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    13 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    32%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    56%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    32%
    7 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 14°C
    73%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Փաշինյանը՝ մեքենաների մեջ մարդկանց նկարելու եւ հրապարկելու իր առաջարկի մասին

Փաշինյանը՝ մեքենաների մեջ մարդկանց նկարելու եւ հրապարկելու իր առաջարկի մասին

Այսօր ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը մեջբերեց Կառավարության նիստի ժամանակ հնչած մի քննարկում, որտեղ վարչապետն ասում էր, որ մեքենաների մեջ, եթե անձը դիմակով չէ, ցանկացած անձ կարող է նկարել նրան, հրապարակել, օրինախախտն էլ կտուգանվի։ Սիմոնյանը հայտարարեց, որ դա իրավունքի խախտում է եւ այն արձանագրված է եւ՛ մեր օրենսդրությամբ, եւ՛ միջազգային նորմերով։ Նա հետաքրքրվեց, թե արդյո՞ք այս որոշումը կկիրառվի, ինչին վարչապետը պատասխանեց, որ ուսումնասիրությունից հետո պարզ կլինի։ Եթե հնարավոր լինի դրա կիրառումն ու այն իրավաչափ լինի, ապա պետք է գնալ այդ ճանապարհով։

Նա ասաց, որ Կառավարության նիստի ժամանակ հընթացս նման գաղափար է առաջացել, ինչից հետո նա արդարադատության նախարարին հանձնարերել է ուսումնասիրել՝ արդյո՞ք նմանատիպ որոշումն օրինաչափ է, թե՝ ոչ։

Փաշինյանի համոզմամբ՝ այստեղ պետք է նժարի վրա դնել երկու կողմն ու համեմատել, թե որն է, նաեւ իրավական առումով, ավելի ծանր։

Սիմոնյանն արձագանքեց՝ վստահ է, որ արդարադատության նախարարը նույնպես գիտի, որ նպանատիպ միջամտությունը կհամարվի իրավունքի խախտում եւ հույս հայտնեց, որ չեն գնա այդ  ճանապարհով։ Նա նաեւ հավելեց, որ նմանատիպ քննարկումները մարդիկ ընկալում են իբրեւ արդեն գործող եւ խնդրեց շեշտել, որ դա պարզապես քննարկում է։

Փաշինյանը պատասխանեց, որ Սիմոնյանը բացահայտեց իր փոքրիկ խորամանկությունը։ Նրա խոսքով՝ ինքը դիտմամբ էր նախադասություններն այնպես ձեւակերպել, որ այն մարդկանց, որոնք ուշադիր չեն լսում, թվա, թե արդեն ուժի մեջ է։ Վարչապետի խոսքով՝ նա հույս ուներ, թե սա կանխարգելիչ նշանակություն կունենա եւ մարդիկ ավելի պարտաճանաչ դիմակ կկրեն։ «Արդարադատության նախարարությունը կուսումնասիրի եւ եզրակացություն կանենք մենք, իսկ, ընդհանուր առմամբ, ես դեմ չեմ, որ մարդիկ հենց այդես էլ մտածեն եւ հակահամաճարակային կանոններն ավելի լավ պահեն»,- եզրափակեց Փաշինյանը։

Աղբյուր՝ Հայկական Ժամանակ

Թեմայի այլ նորություններ