Փաշինյանը մանրամասնեց, թե ինչ նկատի ունեն պրոֆեսիոնալ բանակ ասելով
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    7 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 4°C
    87%
    3 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    80%
    5 կմ/ժ
  • Արարատ 12°C
    40%
    5 կմ/ժ
  • Սյունիք 7°C
    80%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    90%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    13 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    12 կմ/ժ
  • Արցախ 7°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Փաշինյանը մանրամասնեց, թե ինչ նկատի ունեն պրոֆեսիոնալ բանակ ասելով

Փաշինյանը մանրամասնեց, թե ինչ նկատի ունեն պրոֆեսիոնալ բանակ ասելով

Հայաստանն աստիճանաբար անցում կկատարի պրոֆեսիոնալ բանակի, էականորեն կփոխվի ժամկետային և զորահավաքային զինծառայության կառուցվածքը: Ազգային ժողովում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով, թե ինչ նկատի ունի՝ պրոֆեսիոնալ բանակ ասելով:

«Հայտնի է, որ, հաշվի առնելով Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքի որոշ նրբություններ, մենք պայմանագրային հիմունքով զինվորական ծառայության ենք ներգրավում այլ գործով և մասնագիտություններով զբաղվող մարդկանց, որոնք ծառայում են ամսվա մեջ որոշակի հատված, իսկ մյուս հատվածում զբաղվում են իրենց գործերով: Իսկ պրոֆեսիոնալ բանակ ասելով՝ մենք նկատի ունենք, որ զինվորը զինվոր է օրվա մեջ 24 ժամ, շաբաթվա մեջ 7 օր, ամսվա մեջ 30, 31, 28 կամ 29 օր, տարվա մեջ 12 ամիս: Եվ զինվորի գործը, ըստ էության, ռազմավարական հեռանկարում մենք չենք տեսնում սահմանի պահպանությունը: Սահմանի պահպանությունը պետք է վերապահվի սահմանապահ զորքերին, իսկ զինվորը պիտի գտնվի մշտական տեղակայման վայրում իր աշխատանքային ժամին և զբաղվի իր մարտական պատրաստականության շարունակական բարձրացմամբ, և այդ գործընթացը պետք է ունենա շարունակական բնույթ»,- մանրամասնեց վարչապետը:

Նա ընդգծեց, որ սահմանների պահպանությունը սահմանապահների կողմից իրականացնելու գաղափարը կյանքի է կոչվելու խաղաղ դարաշրջան բացելու համատեքստում՝ շեշտելով, որ այդ գործընթացը ոչ միանգամից է լինելու, որովհետև սահմանապահի առկայությունը սահմանին խաղաղության խորհրդանիշ է: «Պրոֆեսիոնալ բանակը, որը մշտապես տեղակայված է մշտական տեղակայման վայրերում և զբաղված է միայն մարտական պատրաստականության, գիագիտության, պրոֆեսիոնալ հմտությունների զարգացմամբ, կիրառվում է միայն այն ժամանակ, երբ տեղի է ունենում հարձակում Հայաստանի վրա: Մնացած բոլոր դեպքերում բանակը շարունակում է մնալ մշտական տեղակայման վայրերում, զորավարժարաններում»,- ասաց վարչապետը:

Անդրադառնալով ժամկետային զինծառայության ժամկետը և կառուցվածքը փոխելու մտադրությանը՝ վարչապետն ընդգծեց, որ որոշել են  ավելի մեծ ուշադրություն դարձնել պահեստազորի պատրաստականության բարձրացման աշխատանքներին: «Գիտեք, որ վաղվանից եռամսյա վարժական հավաքներ են տեղի ունենալու, և այդ վարժական հավաքներով մեկնարկում է ակտիվ պահեստազոր ունենալու գործընթացը»,- ասաց նա:

Վարչապետը նշեց, որ կառավարության համար կարևոր է, որպեսզի զինվորական ծառայությունն ունենա պատշաճ գրավչություն: «Այստեղ խոսքը միայն աշխատավարձերը բարձրացնելու մասին չէ, և մենք նպատակադրված ենք բարձրացնել ոչ միայն աշխատավարձերը, այլև սոցիալական երաշխիքների ամուր, կայուն և վստահելի համակարգ ստեղծել զինվորական ծառայության գրավչությունը բարձրացնելու համար: Այս առումով մեզ համար առանցքային է նաև ռազմական կրթության որակը բարձրացնելը: Հայաստանում ռազմական կրթության որակը պետք է շարունակաբար բարձրանա: Մեր բանակը պետք է շարունակաբար տեխնոլոգիկաան զարգացման ենթարկվի, ինչը համապատասխան կլինի 21-րդ դարի մարտահրավերներին»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:  

Թեմայի այլ նորություններ