Փաշինյանն անդրադարձավ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող փաստահավաք հանձնաժողով ստեղծելու առաջարկին
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    6 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    76%
    12 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    68%
    5 կմ/ժ
  • Արարատ 17°C
    40%
    19 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    89%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    39%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    76%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    39%
    6 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26241
  • Դոլար = 388.09

Փաշինյանն անդրադարձավ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող փաստահավաք հանձնաժողով ստեղծելու առաջարկին

Փաշինյանն անդրադարձավ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող փաստահավաք հանձնաժողով ստեղծելու առաջարկին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ Արցախյան վերջին պատերազմին առնչվող պարիտետային հանձնաժողովի ստեղծման մասին հարցին ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ թեմայի վերաբերյալ քննարկմանը հրավիրել է Մարուքյանին, սակայն վերջինս չի ներկայացել: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց՝ այս պահին պատերազմին առնչվող հազարից ավելի քրեական գործ կա:

«Քննության քաղաքական մեխանիզմը հստակ դրված է գործող օրենսդրության մեջ, և այդ մեխանիզմը ԱԺ քննիչ հանձնաժողովն է, որը կարող է ձևավորվել օրենսդրության համապատասխան կարգավորումների համաձայն: Կարծում եմ՝ պատերազմի մասին ճշմարտությունը բավականաչափ քննարկվել է, և համաձայն եմ՝ մինչև վերջին դետալը պետք է ուսումնասիրվի»,- նշեց վարչապետը:

«Ձեր առաջարկած նախագծով հանձնաժողովը 70%-ով պետք է ձևավորվի այն քաղաքական ուժերից, որոնք արդեն ձեր հարցերի պատասխանները տվել են տարբեր ամբիոններից: Մենք փորձել ենք ձեզ հրավիրել քննարկման այդ թեմայի վերաբերյալ, բայց դուք հարկ չեք համարել գալ: Այս պահին պատերազմի հետ առնչվող 1000-ից ավելի քրեական գործ կա քննվող, որոնք ընթացքի մեջ են»,- ասաց Փաշինյանը։.

Թեմայի այլ նորություններ