Փաշինյանի գնահատմամբ տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակումը կարող է որակապես փոխել ՀՀ տնտեսության կառուցվածքը
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    54%
    11 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    65%
    13 կմ/ժ
  • Լոռի 5°C
    91%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    83%
    8 կմ/ժ
  • Արարատ 12°C
    32%
    11 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    81%
    3 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    54%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    54%
    11 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    39%
    14 կմ/ժ
  • Արցախ 10°C
    87%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Փաշինյանի գնահատմամբ տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակումը կարող է որակապես փոխել ՀՀ տնտեսության կառուցվածքը

Փաշինյանի գնահատմամբ տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակումը կարող է որակապես փոխել ՀՀ տնտեսության կառուցվածքը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավատացած է, որ տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը կարող է որակապես փոխել ՀՀ տնտեսության բովանդակությունը և կառուցվածքը: Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը:

Վարչապետը անվտանգության համակարգի զարգացման  իմաստով կարևորեց  ոչ միայն բանակի պաշտպանական կարողությունների արդիականացումը, այլև ՀՀ շուրջ բարենպաստ արտաքին միջավայրի ձևավորումը, ՀՀ-ի, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման  դարաշրջան բացելու օրակարգի հետևողական իրագործումը:  «Դա մենք տեսնում ենք մեր տարածաշրջանում  թշնամանքի մթնոլորտի հաղթահարման, ԼՂ հակամարտության կարգավորման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով բանակցային գործընթացի վերականգնման, տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման միջոցով»,-ասաց Փաշինյանը:

Ըստ նրա՝ դա լրացուցիչ խթան կարող է դառնալ  ներհայաստանյան ենթակառուցվածքների զարգացման համար, ապահովել երկարաժամկետ ներառական տնտեսական աճ՝ ՀՀ քաղաքացիների համար ստեղծելով հավասար պայմաններ տնտեսական գործունեության մեջ ներգրավելու համար, էականորեն բարձրացնել տնտեսության գրավչությունը տեղական և օտարերկրյա ներդրողների համար:

Տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով ստեղծվել է եռակողմ աշխատանքային խումբ՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորությամբ:

Թեմայի այլ նորություններ