Պարզվել է «Անտարեսի» տնօրենի նկատմամբ բռնություն գործադրած երկրորդ անձի ինքնությունը. ՔԿ
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    25%
    7 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    27%
    9 կմ/ժ
  • Լոռի 12°C
    81%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    81%
    8 կմ/ժ
  • Արարատ 23°C
    33%
    4 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    92%
    9 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    25%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    78%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    25%
    7 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    39%
    7 կմ/ժ
  • Արցախ 12°C
    98%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27308
  • Դոլար = 387.973

Պարզվել է «Անտարեսի» տնօրենի նկատմամբ բռնություն գործադրած երկրորդ անձի ինքնությունը. ՔԿ

Պարզվել է «Անտարեսի» տնօրենի նկատմամբ բռնություն գործադրած երկրորդ անձի ինքնությունը. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է 2022 թվականի ապրիլի 27-ին Երևան քաղաքում տեղի ունեցած հավաքի ընթացքում «Անտարես» հրատարակչության տնօրենի նկատմամբ բռնություն գործադրած երկրորդ անձի ինքնությունը, որը Երևան քաղաքի՝ 1972 թ. ծնված բնակիչ Ա.Ա.-ն է:

Վերջինս ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի 1-ին կետով ներգրավվել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել է հետախուզում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2022 թվականի ապրիլի 27-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, Երևան քաղաքում տեղի ունեցած հավաքի ընթացքում մի խումբ մասնակիցներ, անտեսելով պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու՝ ոստիկանության ծառայողների կողմից ներկայացված պահանջները, բողոքի ակցիա իրականացնող այլ անձանցից առանձնանալու, սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված՝ խախտել են հասարակական կարգը՝ հասարակության նկատմամբ ցուցաբերելով բացահայտ անհարգալից վերաբերմունք:

Տեղեկացվել էր նաև, որ հիշյալ հավաքի մասնակից, Երևանի 42-ամյա բնակիչ Ա.Խ.-ն, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ բռնություն էր գործադրել նշված վայրում քայլող «Անտարես» հրատարակչության տնօրենի նկատմամբ, և համապատասխան քրեական գործի շրջանակներում որոշում էր կայացվել՝ Ա.Խ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 4-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ հանրորեն վտանգավոր վերոնշյալ արարքը կատարելու համար:

Վերջինս կալանավորվել էր:

Հավելենք, որ նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ