Պարեկներին կաշառելու փորձի համար քաղաքացին բերման է ենթարկվել ոստիկանություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    38%
    17 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    70%
    15 կմ/ժ
  • Լոռի 5°C
    91%
    6 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    33%
    12 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    4 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    38%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    38%
    17 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    13 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Պարեկներին կաշառելու փորձի համար քաղաքացին բերման է ենթարկվել ոստիկանություն

Պարեկներին կաշառելու փորձի համար քաղաքացին բերման է ենթարկվել ոստիկանություն

Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները նոյեմբերի 26-ին, ժամը 12.40-ին, Սեբաստիայի և Րաֆֆու փողոցների խաչմերուկում, դիմապակին թաղանթապատված լինելու և ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար, «Միցուբիշի» մակնիշի մեքենայի վարորդի նկատմամբ ցանկացել են կազմել վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն:

Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանությունից, վարորդը վարչական արձանագրություն չկազմելու նպատակով փորձել է կաշառել պարեկներին, ինչի համար բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նախապատրաստվում են նյութեր:

 

 

Թեմայի այլ նորություններ