Պարեկային ծառայությունում աշխատելու համար պատրաստման դասընթացին մասնակցում է 707 անձ
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    55%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    57%
    9 կմ/ժ
  • Լոռի 8°C
    82%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    75%
    4 կմ/ժ
  • Արարատ 16°C
    45%
    19 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    89%
    11 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    55%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    86%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    55%
    6 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    64%
    9 կմ/ժ
  • Արցախ 10°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26241
  • Դոլար = 388.09

Պարեկային ծառայությունում աշխատելու համար պատրաստման դասընթացին մասնակցում է 707 անձ

Պարեկային ծառայությունում աշխատելու համար պատրաստման դասընթացին մասնակցում է 707 անձ

 Պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու համար պատրաստման դասընթացին մասնակցում է 707 սովորող: Այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի այն հատվածի ներկայացմանը, որը վերաբերում է մարդու իրավունքներին:

Նախարարը հիշեցրեց, որ 2020-ին ընդունվել է Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022թթ. միջոցառման ծրագիրը: Վերջինիս հիման վրա ընդունվել են Պարեկային ծառայության ստեղծման և գործարկման համար անհրաժեշտ օրենսդրական ակտերը:

«Դրա նպատակը ժամանակակից մարտահրավերներին դիմակայող, մասնագիտացված և տեխնիկապես հագեցած բարեվարք ոստիկանության և նոր ոստիկանի կերպարի ստեղծումն է: Պարեկային ծառայության համար անհրաժեշտ նոր տեխնիկական միջոցներ, հանդերձանք է ձեռք բերվել: Մեկնարկել է 707 սովորողների պատրաստման դասընթացը: Դասընթացում հատուկ ուշադրություն է դարձվում մարդու իրավունքներին վերաբերող հարցերին»,-ասաց Բադասյանը:

Պարեկային ծառայությունը փոխարինելու է պարեկապահակային ծառայությանը և ճանապարհային ոստիկանությանը: Պարեկային ծառայողների համալրումը տեղի է ունենալու բաց մրցույթով:

Թեմայի այլ նորություններ